logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Միջազգային գիտաժողովին՝ նվիրված ԽՍՀՄ քաղաքական բռնությունների 1937 թ.՝ «Մեծ տեռորի» 80-րդ տարելիցին

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը հրավիրում են մասնակցելու «Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում խորհրդայնացումից մինչև 50-ական թթ. պատմություն, առօրեականություն, հիշողություն» («Political Repressions in South Caucasus from Sovietization to 1950s: History, Daily Life, Memory»; «Политические репрессии на Южном Кавказе от советизации до 1950-х гг.: история, повседневность, память») թեմայով միջազգային գիտաժողովին՝ նվիրված ԽՍՀՄ քաղաքական բռնությունների 1937 թ.՝ «Մեծ տեռորի» 80-րդ տարելիցին: Գիտաժողովը կկայանա 2017 թ. հոկտեմբերի 25-26ին:

Գիտաժողովի ընդհանուր ակնարկ

2017 թ. լրանում է ԽՍՀՄ-ում ստալինյան բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների խորհրդանշական 1937թ.՝ «Մեծ տեռորի» 80-երրորդ տարելիցը: «Հարավային Կովկասի խորհրդային հանրապետությունները մինչև 50-ական թթ. և ԽՍՀՄ քաղաքական բռնությունները. պատմություն, մշակույթ, հիշողություն» գիտաժողովի նպատակը Հարավային Կովկասում 20-րդ դարի առաջին կեսում խորհրդային պատմության և ստալինիզմի շրջանի քաղաքական բռնությունների քննարկումն է: Գիտաժողովը նպատակ ունի մեկտեղել սովետական շրջանի ուսումնասիրության (sovietology) մեջ ներգրավված մասնագետներին տարբեր ոլորտներից՝ պատմաբանների, ազգագրագետների, սոցիոլոգների, մշակութաբանների, քաղաքական գործընթացների վերլուծաբանների և բոլոր շահագրգիռ հետազոտողներին:

Գիտաժողովի ընթացքում քննարկվելիք թեմաներ

  • Հարավային Կովկասը 1920-1953 թթ.: Հայտնի և անհայտ էջեր
  • Խորհրդահայ պատմագրություն. Հայաստանի խորհրդային շրջանի պատմության վերանայումը արխիվային փաստաթղթերի, բանավոր պատմությունների, այլ աղբյուրների, ԽՍՀՄ քաղաքական բռնությունների շուրջ արված նոր ուսումնասիրությունների լույսի ներքո
  • 1937-38 թթ. «Մեծ տեռորը» Հարավային Կովկասի խորհրդային հանրապետություններում
  • 1949 թ. հայերի աքսորը Հարավային Կովկասի Խորհրդային Հանրապետություններից և Կրասնոդարի երկրամասից
  • Խորհրդային առօրյան քաղաքական բռնությունների պայմաններում
  • Ստալինիզմի շրջանի տեռորի հիշողությունը և հուշարձանացումը:

Ամփոփագրերի ներկայացման պահանջներ

Զեկուցումները և համապատասխանաբար զեկուցումների ամփոփոգրերը (abstract) պետք է արտացոլեն վերոհիշյալ թեմաներից որևէ մեկի հարցադրումները: Ամփոփագրերը կարող են ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներից որևէ մեկով՝ 300 բառի սահմաններում: Ամփոփագրերից զատ խնդրում ենք լրացնել գիտաժողովի հայտարարությանը կից ձևաթերթը:

Խնդրում ենք զեկուցման ամփոփագրերը և հայտատուի կողմից լրացված ձևաթերթը ներկայացնել մինչև սեպտեմբերի 29-ը  info@iae.am էլեկտրոնային հասցեին՝ ավելացնելով sovietology բառը, կամ գիտաժողովի կազմկոմիտեի անդամներին հետևյալ հասցեներով. hkharatyan@gmail.comgayashag@yahoo.com,gogstep@yahoo.com:

Մասնակցություն

Մասնակիցները կընտրվեն ներկայացված ամփոփագրերի հիման վրա:  Մասնակցության, ինչպես նաև գիտաժողովի անցկացման կոնկրետ վայրի մասին կտեղեկացվի մինչև հոկտեմբերի 5-ը: Ընտրված մասնակիցները կհրավիրվեն ներկայացնելու զեկուցումներ (20 րոպե տևողությամբ): Ընտրված զեկուցումները գիտաժողովից հետո կհրատարակվեն:

Գիտաժողովի աշխատանքային լեզու

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը:

Կազմակերպական խորհուրդ՝

Հրանուշ Խառատյան (hkharatyan@gmail.com)

Գայանե Շագոյան (gayashag@yahoo.com)

Գոհար Ստեփանյան (gogstep@yahoo.com)

Հայտաձև

«Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում խորհրդայնացումից մինչև 50-ական թթ. պատմություն, առօրեականություն, հիշողություն» («Политические репрессии на Южном Кавказе от советизации до 1950-х гг.: история, повседневность, память»; «Political Repressions in South Caucasus from Sovietization to 1950s: History, Daily Life, Memory») գիտաժողովին մասնակցության հայտի ձևաթերթ

  1. Հայտատուի անուն ազգանուն, երկիր (նաև՝ ռուսերեն և անգլերեն )
  2. Գիտական կոչում (այդ թվում՝ մագիստրոսի) (հայերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն և անգլերեն, ռուսերեն ներկայացնողները՝ նաև անգլերեն, անգլերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն)
  3. Աշխատանքի վայր, պաշտոն (հայերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն և անգլերեն, ռուսերեն ներկայացնողները՝ նաև անգլերեն, անգլերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն)
  4. Ինչ լեզվով է ներկայացվելու զեկուցումը
  5. Գիտական զեկուցման վերնագիր (հայերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն և անգլերեն, ռուսերեն ներկայացնողները՝ նաև անգլերեն, անգլերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն)
  6. Զեկուցման բանալի բառեր՝ հինգ-յոթ բառ (հայերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն և անգլերեն, ռուսերեն ներկայացնողները՝ նաև անգլերեն, անգլերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն)
Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube