logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

«Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում. պատմություն, հիշողություն, առօրյա» գրքի շնորհանդեսը

 Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում. պատմություն, հիշողություն, առօրյա» գրքի շնորհանդեսը։ Հեղինակներն են՝ Հրանուշ Խառատյանը, Գայանե Շագոյանը, Հարություն Մարությանը և Լևոն Աբրահամյանը։
Գրքում քննարկվում են Խորհրդային Հայաստանում ստալինիզմի շրջանի քաղաքական բռնաճնշումների ուղղվածության, հասարակական շերտերի թիրախավորման, բնակչության առօրյային դրանց ազդեցության, բռնաճնշումների պատճառների ու մեղավորության խնդիրների նկատմամբ հանրային գնահատականների և ընկալումների, բռնությունների դերակատարների ու զոհերի հուշարձանացման խնդիրները։ Վերլուծությունների համար որպես աղբյուր օգտագործվել են գլխավորապես քաղաքական բռնաճնշումների զոհերի ընտանեկան բանավոր պատմություններ, հուշագրություններ, ինչպես նաև արխիվային նյութեր, բռնաճնշումների շրջանի մամուլը, հետազոտողների հրապարակած տեղեկություններ ու փաստաթղթեր։ Նախատեսվում է խորհրդային շրջանով զբաղվող պատմաբանների և հասարակագետների, պատմության շարադրանքում հիշողությունները որպես աղբյուր օգտագործողների, ընթերցող լայն շրջանակի համար։ Հետազոտությունը և գրքի տպագրությունը ֆինանսավորել է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտը (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ)։

 Գիրքը կարող եք գտնել գրադարաններում։

 Շնորհանդեսից հետո տեղի ունեցավ քննարկում Խորհրդային Հայաստանում ԽՍՀՄ բռնաճնշումներն ուսումնասիրելու ռեսուրսների վերաբերյալ։ Ներկայացվեցին նաև Armenia Total(itaris)-ի շրջանակներում իրականացվող երկու ծրագրեր՝ Հայաստանի Ազգային Արխիվում պահվող գործերի հիման վրա ՀԽՍՀ-ում բռնադավածների ցուցակների կազմումը և Երևան քաղաքի «Տեռորի տոպոգրաֆիան»՝ բռնաճնշումների քարտեզագրումը։

Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube