logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Բակունց Ակսել

Բակունց Ակսել (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) (1899-1937), հայ գրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից: Բակունց գրական անունը գալիս է գրողի հայրական տոհմանունից՝ Բեգունց: Ա. Բակունցը ձերբակալվել է 1936 թ., Ա. Խանջյանի սպանությունից անմիջապես հետո, Հայաստանի գրողների միության հուլիսի 14-ի ժողովում Հայաստանի մի շարք այլ մեծանուն գրողների՝ Գ. Վանանդեցու, Վ. Թոթովենցի, Գ. Մահարու, Դր. Տեր-Սիմոնյանի, Վ. Նորենցի հետ միասին «հակահեղափոխական տրոցկիստական-նացիոնալիստական վիժվածքներ» պիտակով վտարվելուց հետո (Կայքի «Մամուլ» բաժնից հղում՝ 042 – «Խորհրդային Հայաստան», 1936, 2 սեպտեմբերի, թիվ 202 (4800), էջ 3; 043 – «Խորհրդային Հայաստան», 1936, 4 սեպտեմբերի, թիվ 204 (4802), էջ 1; 070 – «Խորհրդային Հայաստան», 1936, 4 սեպտեմբերի, թիվ 204 (4802), էջ 1): Գնդակահարվել է 1937թ. հուլիսի 18-ին:

Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube