logo_hazarashen     logo_vhs     logo_federal
Pages Navigation Menu

Տեղանուններ (Նոր)

Ալթայի երկրամաս – Երկրամաս Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Սիբիրի դաշնային շրջանի կազմում, վարչական կենտրոնը` Բառնաուլ: Կազմավորվել է 1937թ.:

Ալավերդի – Քաղաք ՀՀ Լոռու մարզում:

Ամասիա – ՀԽՍՀ շրջան, ներկայումս՝ տարածաշրջան ՀՀ Շիրակի մարզում:

Արթիկ – Քաղաք  ՀՀ Շիրակի մարզում, Արագած լեռան հյուսիս-արևմտյան լանջին: Արթիկը Մեծ Հայքի Այրարատ աշխարհի հայտնի գյուղերից է և հաճախ անվանվել է ավան: Ռուսական կայսրության տիրապետության շրջանում Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ էր: 1938 թ. դարձել է քաղաքային բնակավայր և եղել է Արթիկի վարչական շրջանի կենտրոնը:

Ախուրիկ – Գյուղ ՀՀ Շիրակի մարզում, Թուրքիայի պետական սահմանից 1.5 կմ հեռավորության վրա, Ախուրիկ գետի աջ ափին: Հիմնադրվել է 1922թ., 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունից  փրկված արևմտահայերի, հիմնականում մշեցիների կողմից:

Ախուրյան – Քաղաք և խորհրդային տարիներին համանուն շրջան ՀՀ ներկայիս Շիրակի մարզում: Այժմ կա Ախուրյան համայնք երեք բնակավայրերով՝  Ախուրյան շրջկենտրոն, գյուղ Ախուրյան, և Նոր Ախուրյան: Ներառված է  ՀՀ Շիրակի մարզում:

Ալմա Աթա – (1993 թվականից՝ Ալմաթի)  ԽՍՀՄ կազմի մեջ մտնող Ղազախական ԽՍՀ մայրաքաղաքը: ԽՍՀՄ վերացումից հետո Ղազախստանը դարձել է անկախ հանրապետություն, մայրաքաղաքը տեղափոխվել է Աստանա, իսկ  Ալմաթին մնում է Ղազախստանի խոշորագույն քաղաքը:

Արմավիր- Քաղաք ՌԴ Կրասնոդարի երկրամասում, Կուբան գետի ափին: Հիմնադրվել է 1839թ., ռուս-կովկասյան պատերազմի ժամանակ, հյուսիս-արևմտյան Կովկասի ադըղալեզու էթնո-ցեղային կազմավորումների մեջ ապրող հայերի (հայտնի են «չերքեզահայեր» անունով) կողմից: Հետագայում Արմավիրում բնակություն են հաստատել նաև 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում, ապա՝ Թուրքիայի հանրապետությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունից փրկված հայեր՝ անցնելով հիմնականում Վրաստանով:

Արդվին – Քաղաք Թուրքիայում, Արդվինի նահանգի (վիլայեթի) կենտրոնն է: Մեծ Հայքի տրոհումից և հայոց Արշակունի թագավորական տան անկումից հետո (428թ.) Բյուզանդական ենթակայության տարածք էր: Օսմանյան Թուրքիային է անցել 1555 թ.: Բնույթով գավառական քաղաք էր, բայց պաշտոնապես համարվել է նաև գյուղ: Գտնվում է Ճորոխ գետի ստորին հոսանքի ձախ ափին, Բաթումից հարավ: Հնում մտնում էր Մեծ Հայքի Տայոց աշխարհի Ճակք  գավառի մեջ և համարվում Էր վերջինիս կենտրոնը: Արևմտահայ տառադարձությամբ՝ Արտվին: 16-19-րդ դարերում Ախալցխայի փաշայության Արդվինի գավառի (սանջակի) մեջ էր: Արդվինը Բաթումի մարզի հետ միասին ռուս-թուրքական 1877-78 թթ. պատերազմի ժամանակ անցել է Ռուսաստանին՝ իբրև Արդվինի օկրուգի կենտրոն՝ մտնելով նախ Բաթումի մարզի, ապա՝ գավառական քաղաք՝ Քութայիսի նահանգի մեջ: 1921 թ. քաղաքը նորից անցել է Թուրքիային, որին հաջորդել են հայերի կոտորածները և փրկվածների գաղթը Կովկաս, գլխավորապես Արևելյան Հայաստան:

Արդահան – Գավառական գյուղաքաղաք Թուրքիայում, Կուրի վերին հոսանքի շրջանում:  Վաղ միջնադարում քաղաք էր Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Արդահան գավառում: Մեծ Հայքի տրոհումից և հայոց Արշակունի թագավորական տան անկումից հետո (428թ.) Բյուզանդական ենթակայության տարածք էր: 1555 թ. անցել է Օսմանյան կայսրությանը և ներառվել է Ախալցխայի փաշայության մեջ: 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով անցել է Ռուսաստանին: 1878-1918 թթ. ռուսական կայսրութեան մեջ էր` Կարսի մարզի Արդահանի օկրուգում: 1915թ. ցեղասպանության շրջանում Արդահանի հայ բնակչությունը ենթարկվել է թուրքական կոտորածների:  1918 թ մարտի 3-ին կնքված Բրեստի պայմանագրով անցել  է Թուրքիային, որից հետո կենդանի մնացած հայերն անցել են  Արևելյան Հայաստան և Վրաստան:

Արևելյան Հայաստան – (նաև՝  Պարսկահայաստան, ավելի ուշ՝ Ռուսահայաստան): 387 թ. Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև Մեծ Հայքի բաժանման արդյունքում Պարսկաստանին բաժին ընկած մասը ներկայացնող ոչ պաշտոնական անունը: Աշխարհագրորեն Արևելյան Հայաստանը ներառում է ներկայիս ՀՀ, Լեռնային Ղարաբաղի հանրապետության, Ադրբեջանի հանրապետության Նախիջևանի, Կուր գետի աջափնյակի և Վրաստանի հանրապետության Ջավախքի տարածքները: 19րդ դարի առաջին կեսին աստիճանաբար անցել է ռուսական կայսրությանը, նախ՝ Շիրակը, Լոռին, Ղազախը, Շամշադինը, Զանգեզուրը, Ղափանը և Ղարաբաղը, 1813թ. հոկտեմբերի 12-ին Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքված ռուս-պարսկական հաշտության պայմանագրով, ապա՝ Երևանի և Նախիջևանի խանությունը, 1828 թ. փետրվարի 10-ի Թուրքմենչայի հաշտության պայմանագրով: 1828–29 թթ Թավրիզի, Մակուի, Ուրմիայի, Արդաբիլի, Խոյի, Սալմաստի շրջաններից  8000 հայ ընտանիք՝ շուրջ 45,000 մարդ, գաղթել և բնակություն է հաստատել Երևանի ու Նախիջևանի գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում և այլ վայրերում:

Արևելյան Հայաստանը Ռուսաստանի մաս դառնալուց հետո ենթարկվել է մի շարք վարչական բաժանումների, որոնք բոլորն էլ մասնատում էին հայ բնակչությանը: 1828-40թթ. կազմավորված Հայկական մարզի մեջ ընդգրկված էին միայն Երևանի և Նախիջևանի պրովինցիաները (գավառներ)՝ առանց Լոռու, Տավուշի, Շիրակի,  Ջավախքի, Արցախի, Զանգեզուրի: 1844թ. Կովկասում հիմնվում է փոխարքայություն: Նախիջևանը, Էրիվանը, Ալեքսանդրապոլը, Ախալցխան Թիֆլիսի նահանգի կազմում էին, Զանգեզուրը, Շամշադինը, Ղարաբաղը` Շամախու, հետագայում` Ելիզավետպոլի: 1849թ. հատուկ հրամանագրով կազմվում է Էրիվանի նահանգը հինգ գավառներով՝ Էրիվանի, Ալեքսանդրապոլի, Նախիջևանի, Նոր Բայազետի և Օրդուբադի: 1862-ին Ալեքսանդրապոլի գավառի մեջ մտնող Լոռին Էրիվանի նահանգից հանվելով` միացվեց Թիֆլիսին:

1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո կազմավորվեց  4 օկրուգից բաղկացած Կարսի մարզը (Կարս, Կաղզվան, Արդահան,  Օլթի օկրուգներով), տարածքով գրեթե հավասար Երևանի նահանգին: Այս կառուցվածքը պահպանվեց մինչեւ 1917 թ.:

Արևմտյան Հայաստան – (նաև՝ Թուրքահայաստան կամ Տաճկահայաստան): 387 թ. Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև Մեծ Հայքի բաժանման արդյունքում Բյուզանդիային բաժին ընկած մասը ներկայացնող ոչ պաշտոնական անունը: Պատմության թատերաբեմում Օսմանյան կասրության հայտնվելով, 16րդ դարի սկզբի մի շարք պատերազմներից հետո, 1555թ. Ամասիայի և 1639թ. Կասր ի Շիրինի (Կասրե Շիրին) թուրք-պարսկական պայմանագրերով հաստատվել է Արևմտյան և Արևելյան Հայաստանի բաժանումը Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև, որով Արևմտյան Հայաստանն ընկել է Օսմանյան Թուրքիայի գերշխանության տակ: Արևմտյան Հայաստանի խոշոր մասն ընդգրկող էլայեթը Օսմանյան Թուրքիայում պաշտոնապես կոչվել և քարտեզներում գրվել է էրմանիստան (Հայաստան) անունով:

18281829 թթ. ռուս – թուրքական պատերազմը եզրափակած Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով (1829թ.) Ախալցխայի և Ախալքալակի գավառներն անցել են ռուսական տիրապետության տակ, և ռուսական զորքերի գրաված ու Թուրքիային վերադարձված Արևմտյան Հայաստանի տարածքից շուրջ 90 հազար հայեր գաղթել են ռուսական տիրապետության ենթակա տարածքները: 1829-1830թթ. Էրզրումից գաղթողները հաստատվել են գերազանցապես Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները՝ Շիրակի և Թալինի շրջաններում, իսկ բայազետցիները՝ Սևանա լճի ավազանում:

1877-78 թթ. ռուս – թուրքական պատերազմից և հատկապես 1878թ. Բեռլինի պայմանագրից հետո, որով թուրքական իշխանություններին հանձնարարվում էր լայն բարեփոխումներ անել հայկական տարածքներում, սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի գլխավորությամբ մշակվել է Հայկական հարցը հայերի տեղահանության ու կոտորածների միջոցով լուծելու քաղաքական ծրագիր: 1891թ. ստեղծվել են քրդական համիդիե հեծելագնդեր, որոնց միջոցով 1894-1896 թթ. ծավալվել են հայկական կոտորածները: Զոհ են գնացել ավելի քան 300000 արևմտահայեր: Միաժամանակ վերաձևավորվել են Էրմանիստանի վարչական տարածքները` նոսրացած հայերի և հոծացած քրդերի վերահաշվառումով:

Առաջին աշխարհամարտի տարիներին, 1915թ. երիտթուրքական կառավարությունը լայնածավալ ցեղասպանություն է իրականացրել Թուրքիայի տարածքում ապրող հայերի նկատմամբ: 1915-16թթ. կովկասյան ճակատի ռազմական գործողությունների ընթացքում ռուսական զորքերը գրավել են Արևմտյան Հայաստանի տարածքի նշանակալի մասը: 1917թ. բոլշևիկյան հեղափոխությունից հետո, սակայն, Ռուսաստանը դուրս է եկել պատերազմից և 1918 թ. Բրեստ-Լիտովսկի հաշտության խայտառակ պայմանագրով փաստացի ցեղասպանություն իրականացրած թուրքերի «ողորմածությանն» է հանձնել ոչ միայն Թուրքահայաստանում փրկված հայերի ճակատագիրը (պայմանագրում Էրմանիստանը վերածվել է Արևելյան Անատոլիայի), այլև ռուսական զորքերը պետք է դուրս բերվեին նաև 1877-78 թթվականին ռուս – թուրքական պատերազմի հետևանքով Ռուսաստանին անցած Կարսի, Արդահանի և Բաթումի մարզերից, և նրանց ապագա կացությունը պետք է սահմանվեր Թուրքիայի համաձայնությամբ: Արևմտյան Հայաստանում Ցեղասպանությունից փրկված և թաքստոցներում գոյատևող փոքրաթիվ հայերը ռուսական զորքերի հետևից անցան Արևելյան Հայաստան, Վրաստան, Կովկաս: Արդյունքում ոչ միայն Արևմտյան Հայաստանը մնաց հայերի ցեղասպանություն իրականացրած թուրքական տիրապետության տակ, այլև  լայն դուռ բացվեց Արևելյան Հայաստանի հայ բնակչության նկատմամբ այն շարունակելու համար (ռազմաճակատի մերկացում, թուրքական զորքերի ներխուժում Անդրկովկաս, ադրբեջանական մուսավաթականի համագործակցություն թուրքերի հետ, Շուշիում, Բաքվում ու այլ վայրերում կազմակերպված հայկական նոր ջարդեր): 1894-1923թթ. ընթացքում իրականացված Ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանը գրեթե ամբողջությամբ դատարկվել է հայ բնակչությունից:

Առաջաձոր – (Ըռչածոր), գյուղ ՀՀ Սյունիքի մարզում: Առաջաձոր գյուղը գտնվում էր պատմական Սյունիքի Բաղք (հետագայում՝ Աճանան) գավառում։ Բնակիչների նախնիների մի մասը բնիկ է, մյուսը եկել է տարբեր տեղերից՝ Ղարաբաղի Առաջաձոր գյուղից (1760-70թթ.), Գողթնից (1805-1806թթ.), Ղարադաղից (1829թ.)։ 1905-1906 և 1918-1921թթ.  հայ – թաթարական բախումների շրջանում տեղի բնակչության կյանքում վճռական դեր են խաղացել առաջաձորցի Մելիք-Ստեփանյանները, հատկապես լեռնային ինժեներ Սմբատ Մելիք-Ստեփանյանը, ում հյուրընկալությամբ  այստեղ գործել են Րաֆֆին, հայ ազատագրական գաղափարների և մարտերի նվիրյալներ Սեբաստացի Մուրադը, Քեռին, Յապոնը, Արշակ Շիրինյանը, Գարեգին Նժդեհը, Կայծակ Առաքելը:

Աբխազիա – Ներկայումս դե-ֆակտո անկախ հանրապետություն է Սև ծովի արևելյան ծովափնյա հատվածում: ԽՍՀՄ շրջանում՝ Աբխազիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ապա՝ Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն՝ Վրացական ԽՍՀ կազմում: 20-րդ դարի ընթացքում Աբխազիայի բնակչության կազմում հայերը զբաղեցնում էին 16-18%:

Ամիրյան – Փողոց Երևան քաղաքի կենտրոնում:

Արտաշատ – Քաղաք ՀՀ Արարատի մարզում, Արաքս գետի ափին, Երևանից 30 կմ հարավ-արևելք։ Մեծ Հայքի մայրաքաղաքն էր մ.թ.ա. 185 – մ.թ.120 թթ.։ Ներկայիս Արտաշատ քաղաքը գտնվում է պատմական Արտաշատից 5 կմ հյուսիս-արևմուտք։

Ալեքսանդրապոլ – Այսօրվա ՀՀ Գյումրի քաղաքի անունը Ռուսական կայսրության շրջանում: Խորհրդային տարիներին վերանվանվել է Լենինական:

Ալեյսկ – Քաղաք ՌԴ-ում, Ալթայի երկրամասի Ալեյսկի շրջանի վարչական կենտրոնը: Հիմնադրվել է 1913թ. որպես կայարանամերձ ավան Թուրքմենստան-Սիբիր կառուցվող երկաթգծի ճանապարհին: Քաղաքի կարգավիճակ է ստացել 1939թ.:

Այգաբաց – Գյուղ  ՀՀ Շիրակի մարզում: Հիմնադրվել է 1830թ., Արևմտյան Հայաստանի Վերին Բասեն գյուղի գաղթականների կողմից: Մինչև  1948թ. կոչվում էր Իխլիարի, այնուհետև՝ Այգաբաց:

Բառնաուլ – Քաղաք ՌԴ-ում, Սիբիրի դաշնային շրջանի Ալթայի երկրամասի վարչական կետրոնը:

Բաշ-Շորագյալ – Գյուղ Թուրքիայում, Կարսի նահանգում, Ախուրյան և Կարս  գետերի միացման անկյունում, Ախուրյան գետի աջ ափին:  Եղել է բերդ, ավան, գյուղաքաղաք, քաղաք։ Կոչվել է նաև Երազգավորս, Շիրակավան։  Ցեղասպանությունից հետո Կարսի մարզը Թուրքիային անցնելուց հետո Բաշ-Շորագյալի հայ բնակչությունը տեղափոխվել է Արևելյան Հայաստան։

Բասեն – Քաղաք և գավառ Թուրքիայի Էրզրումի նահանգում: Բասեն գավառի կենտրոնը Էրզրումից մոտ 42 կմ արևելք Բասեն քաղաքն է։ Վաղ միջնադարում` գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում: Բասենը տարածվում էր Արաքսի ձախ կողմում, Թուրքիայի այժմյան Բասեն (Բասինլար) սանջակի տեղում։  19-20րդ դդ. ընթացքում ռուսական զորքը երեք անգամ գրավել է Բասենը, բայց միշտ թուրքերը վերագրավել են այն: Ռուս-թուրքական պատերազմների (1828-29թթ, 1877-78թթ.) ժամանակ Բասենի հայերը զանգվածաբար գաղթել են Արևելյան Հայաստան, իսկ մնացածները ոչնչացվեցին 1915թ. Ցեղասպանության ժամանակ: Չշփոթել Շիրակի մարզի ժամանակակից Բասեն անունով գյուղի հետ:

Բասենի Բաշ գյուղ – Նախկին հայկական գյուղ Թուրքիայում: Արևմտյան Հայաստանի տարածքի Ստորին Բասենում գտնվող Բաշքյոյու անունով գյուղն է:

Բաշ Ապարան – Բաշ-Ապարանի հերոսամարտ, ճակատամարտ նորաստեղծ Հայաստանի Հանրապետություն ներխուժած թուրքական բանակի և հայ կամավորական ջոկատների միջև 1918 թ-ի մայիսի 22-29, Ապարան քաղաքի մերձակայքում:

Բարձրավան- Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում, Որոտան գետի բարձրադիր աջ մասում: Մինչև 1931թ. Զանգեզուրի երկրաշարժը գյուղը գտնվում էր Որոտանի աջ զառիվեր կողմում։ Երկրաշարժի հետևանքով գյուղն ավերվել է և նորը կառուցվել է նշված սարավանդի վրա։ Նախկինում կոչվել է Քյուրդիկ, Երիցաթումբ, Բարձրավան է վերանվանվել 1940թ.։ Բնակիչների մի մասը 1866թ. եկել են Շինուհայր գյուղից։

Բաթում – Բաթումի, քաղաք Վրաստանի հյուսիս-արևմուտքում, Աջարիայի Ինքնավար Հանրապետության կենտրոնը: Սահմանակից լինելով Թուրքիային, Ցեղասպանության շրջանում շատ հայեր կարողացել են Բաթումի վրայով անցնել Արևելյան Հայաստան, Կովկաս: Որոշ թվով փրկված հայեր մնացել են Բաթումում:

Բաքու – Բաքու, Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաքը։ Գտնվում է Ապշերոնյան թերակղզու հարավային մասում, Կասպից ծովի ափին։ 19դ. Բաքվում լայն թափ ստացած նավթահանությունը այն դարձրեց Կովկասի խոշոր արդյունաբերական քաղաք, որտեղ արագորեն ձևավորվեցին թաթարական (ադրբեջանական), հրեական, հայկական և ռուսական նավթարդյունաբերողների խմբեր և համապատասխանաբար` թաթարական, պարսկական, հայկական ու ռուսական բանվորություն: Բաքուն միաժամանակ Հարավային Կովկասի սակավահող հայ գյուղական բնակչության համար սեզոնային աշխատանքի կենտրոն էր: Այս հանգամանքը զգալիորեն նպաստում էր արդյունաբերական քաղաքներում ձևավորվող հեղափոխական հայացքների տարածմանը Հայաստանում: «Այդ անիծյալ նավթը» նպաստավոր պայմաններ ստեղծեց նաև հայ-թաթարական առանց այն էլ բարդ ազգամիջյան հարաբերությունների սրման համար: Մի կողմից տեղական ռուսական իշխանությունները հեղափոխական տրամադրություններն ուղղորդում էին ազգային ատելության ուղղությամբ (1905-07թթ. հայ-թաթարական ընդհարումներ), մյուս կողմից հարևան Թուրքիայում պարբերաբար տեղի ունեցող հայկական ջարդերը հաղորդակից անոթների նման արձագանքվում էին հարավային Կովկասի թրքալեզու թաթարների մեջ  (1917-20թթ. հայ-թաթարական ընդհարումներ, Բաքվի, Շուշիի և գյուղական տարածքների հայկական ջարդեր): Բաքվի վերջին հայկական ջարդերը տեղի ունեցան 1988-90թթ. ընթացքում, վերջնահանգույցին հասնելով 1990թ. հունվարին, երբ Բաքուն ամբողջովին հայաթափվեց:

Բեյրութ – Լիբանանի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքն է: Հայոց Ցեղասպանության վերապրողների լայն զանգված հաստատվեց Բեյրութում և այն աստիճանաբար դարձավ հայկական սփյուռքի ամենակարևոր կենտրոններից մեկը: Լիբանանի քաղաքացիական պատերազմից հետո Բեյրութի հայ գաղութից զգալի թվով հայեր փոխադրվեցին Ամերիկայի, Եվրոպայի երկրներ, Ավստրալիա: Լիբանանահայ գաղութը մասամբ թուլացավ, սակայն զգալի զորացան նրանց տեղափոխության երկրների հայկական գաղութները:

Բուդյոնովսկ – Քաղաք ՌԴ Ստավրոպոլի երկրամասում, Բուդյոնովսկի շրջանի վարչական կենտրոնը: Հիմնադրվել է 1799թ. Սուրբ Խաչ (Святой Крест) անունով, հայ վերաբնակների կողմից, ովքեր  Պավել Առաջին կայսեր հրամանով հողեր էին  ստացել Կումա գետի ձախ ափին: 1921թ. ԽՍՀՄ ՆԳԺԿ որոշումով Սուրբ Խաչը վերանվանվել է Պրկումսկ: 1935թ. ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ  Պրիկումսկը վերանվանվել է Բուդյոնովսկ: 1957թ. անհատի պաշտամունքի դեմ քաղաքական պայքարի տարիներին որոշում է ընդունվել բնակավայրերը կենդանի առաջնորդների անունով չանվանակոչել, և այդ որոշման հետքերով Բուդյոնովսկը կրկին վերանվանվել է Պրիկումսկ: 1973թ. Ռուսաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ Պրիկումսկ անվանը կրկին փոխարինել է Բուդյոնովսկ անունը:  Քաղաքում նախկինում գործած երեք հայկական եկեղեցիներից երկուսը խորհրդային տարիներին փլվել է, իսկ մեկը` Սուրբ Խաչ մատուռը, պահպանվել է մինչ օրս:

Գյումրի- (նախկինում՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական), քաղաք ՀՀ-ում, բնակչության թվաքանակով երկրորդ քաղաքն է, գտնվում է ՀՀ հյուսիս-արևմտյան մասում՝ Շիրակի մարզի մարզկենտրոնն է։ Քանի որ 19-րդ դարից սկսած Գյումրին երկաթգծով ուղիղ կապ ուներ Կարս քաղաքի հետ, քաղաքում Ցեղասպանության շրջանում փախստական շատ արևմտահայեր են ապաստանել:

Գորիս – Քաղաք ՀՀ Սյունիքի մարզում: Գտնվում է Վարարակ գետի (Որոտանի վտակ) ափին։ Ներկայիս բուն քաղաքի տեղում ապրում էին Մելիք Հուսեյինյանները: Մանուչար Բեկ Մելիք Հուսեյինյանի խորհրդով 1870թ.-ին ռուսական իշխանությունները որոշել են այդ վայրում նոր հատակագծով բնակավայր կառուցել, որն անմիջապես,  1885 թ. ստացել է քաղաքի կոչում Գորիս անունով: Եղել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի կենտրոնը: 1970 թ. դասվել է հանրապետական ենթակայության քաղաքների շարքը: Քաղաքի արևելյան մասում գտնվում է Հին Գորիսը կամ Գորիս` Կյորես գյուղը, որն իրենից ներկայացնում է քարանձավային բնակարանների մի ամբողջ շարք:

Գեորգիևսկ – Քաղաք ՌԴ Ստավրոպոլի երկրամասում, հիմնադրվել է Ռուսաստանի կողմից Կովկասը նվաճելու շրջանում: 1777թ. Կովկասի պաշտպանական՝ Ազով-Մոզդոկ գծի վրա հիմնադրվեց Սուրբ Գեորգիի անվամբ ամրոց, որը շուտով, 1783թ. հայտնի դարձավ Ռուսատանի և Վրաստանի միջև կնքված Գերոգիևսկյան տրակտատով, որով Վրաստանի Հերակլ 2 –րդ թագավորը համաձայնվել է ընդունել Ռուսաստանի հովանավորությունը Արևելյան Վրաստանի նկատմամբ: 1802 – 1822թթ. Կովկասյան նահանգի կենտրոնը:

Երազգավորս – Գյուղ ՀՀ Շիրակի մարզում: Ներկայիս Երազգավորսը կառուցվել է  1976-84թթ: Հին գյուղատեղին Բագրատունի թագավորների ամառային նստավայրն էր: Բնակիչները հիմնականում գաղթել են Արևմտյան Հայաստանի Մշո գավառից, մի մասն էլ տեղացիներ են:

Զանգեզուր –  Զանգեզուրը աշխարհագրական և պատմա-մշակութային տարածք  է  ՀՀ հարավ-արևելյան մասում: Զբաղեցնում է պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի` Սյունյաց կամ Սիսական աշխարհի մի մասը: Անցյալում Զանգեզուրը համընկնում էր Սյունիքի  Հաբանդ գավառի հետ (ներկայիս Գորիսի շրջան), որն արևմուտքից սահմանակից էր Ծղուկ գավառին (ներկայիս Սիսիանի շրջան), հարավից՝ Բաղքին (Կապանի շրջան)։ Ժամանակի ընթացքում Զանգեզուր անունը տարածվել է Սյունյաց աշխարհի մեծ մասի վրա։ Որպես վարչական գավառանուն օգտագործվել է Ռուսական կայսրության կողմից` Ելիզավետպոլի նահանգի մասը կազմող  Զանգեզուրի գավառի համար: Զանգեզուրի միասնությունը որոշում է նրա լեռնային լանդշաֆտը, ինչը միաժամանակ մեծ դեր է խաղացել բնակչության մշակութային առանձնահատկությունների և պատմական ճակատագրի հարցերում:

Զանգեզուրի հայ բնակչությունը 1919-1920թթ. Գարեգին Նժդեհի գլխավորությամբ զինված պաշտպանել է նախ՝ նորաստեղծ Ադրբեջանի հանրապետության մահմեդական բնակչության և թուրքական զորքերի կողմից կոտորածների ենթարկվող հայերին, ապա դիմադրել է 1920թ. դեկտեմբերի 2-ին քեմալական Թուրքիայի հետ Հայաստանի Հանրապետության հայկական կառավարության կողմից ստորագրված Ալեքսանդրապոլի պայմանագրի դեմ: Սյունիք-Զանգեզուրը անկախ մնաց նույնիսկ այն ժամանակ, երբ բոլշևիկները գրավեցին Հայաստանի Հանրապետության մնացած տարածքը: Այդ անկախությունն էր, որ  1920թ. փետրվարին բոլշևիկների դեմ բարձրացված ապստամբության ճնշումից հետո ապստամբների զգալի մասին հնարավորություն տվեց նահանջել Սյունիք և այստեղ  հռչակել Լեռնահայաստանի  հանրապետություն, որը Կարմիր բանակի կողմից կատաղի կռիվներով գրավվեց միայն 1921թ.: Հայ ժողովրդի ազատության ու Հայաստանի ինքնուրույնության համար կռվող ապստամբների մի մասն անցավ Պարսկաստան: Հայրենիքում մնացած ապստամբները հետագայում ենթարկվեցին ծանր քաղաքական հետապնդումների և բռնությունների:

Այժմ Զանգեզուր հասկացությունն ընդգրկում է Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու շրջանները, իսկ խոսակցական լեզվում նույնական է օգտագործվում ներկայիս ՀՀ Սյունքի մարզի հետ:

Էրզրում – (Էրզրումի էյալեթ, Էրզրումի վիլայեթ, Կարնո նահանգ), Մեծ Հայքի կազմից Բարձր Հայքի մեծ մասը, առանձին շրջաններ Տայքից, Այրարատից, Տուրուբերանից, Աղձնիքից և Փոքր Հայքից ընդգրկող վարչատարածքային միավոր Օսմանյան կայսրության կազմում 16-րդ դ. սկսած: Ներկայիս Թուրքիայում բաժանված է Էրզրումի, Երզնկայի և Աղրի իլերի միջև: Կենտրոնը` Էրզրում քաղաք: Ամբողջովին Արևմտյան Հայաստանի տարածքում է:

19րդ դ. 30-60-ական թթ. Էրզրումի նահանգը խոշորացվել է ի հաշիվ հարակից նահանգների և ընդգրկել Արևմտյան Հայաստանի մեծ մասը (անվանվել է նաև Էրմենիստան): 1873թ. բաժանվել է Էրզրում, Չըլդըր, Կարս, Բայազետ, Վան, Մուշ և Երզնկա գավառների: Ռուսական զորքերը 1828-29թթ., 1877-78թթ., 1914-16թթ. գրավել են Էրզրումի նահանգի մեծ մասը, որը, սակայն, վերադարձվել է թուրքերին: 1829-30թթ. Էրզրումի նահանգից 55-60 հազար հայեր գաղթել են Արևելյան Հայաստան և Անդրկովկասի` Ռուսաստանին անցած այլ շրջաններ: Մասնակի արտագաղթեր եղել են 1854-55թթ., 1877-78թթ., 1890-ական թթ.: Հայերի տոկոսային հարաբերությունն արհեստականորեն նվազեցնելու միտումով սուլթանական կառավարությունը 19-րդ դ. 80-ական թթ. Էրզրումի նահանգից անջատել է հայաշատ Վանի նահանգը և Մուշի գավառը: 20-րդ դ. սկզբին նահանգը բաղկացած էր Էրզրումի, Բայազետի և Երզնկայի ընդարձակ գավառներից:

Պարբերաբար կրկնվող գաղթերի, հայերի բռնի մահմեդականացման և հատկապես 1894-96թթ. կոտորածների հետևանքով 19-րդ դ. վերջին Էրզրումի նահանգում հայերի թիվը զգալիորեն նվազել էր: Նրանց մեծ մասը 1915թ. վերսկսված ցեղասպանության շրջանում  բռնությամբ տեղահանվել և կոտորվել է Էրզրում-Դերջան-Երզնկա-Կամախ ճանապարհին: Փրկվածների մի մասը կարողացել են անցնել Արևելյան Հայաստան և արաբական երկրներ:

Էջմիածին – ՀՀ Վաղարշապատ քաղաքը, որը հաճախ է էջմիածին անվանվում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնը հանդիսացող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի` Վաղարշապատ քաղաքում գտնվելու պատճառով: Քաղաքը պաշտոնապես Էջմիածին էր կոչվում խորհրդային շրջանում: Վաղարշապատը հնագույն դարերից սկսած համարյա անընդմեջ երկրորդ կամ զուգահեռ մայրաքաղաքի դեր է կատարել։ Այստեղ է բացվել Մաշտոցյան առաջին դպրոցը, այստեղ է հաստատվել (480 թ.) առաջին հայկական մատենադարանը։

Թիֆլիս – Թբիլիսի (հին հայկական անվանումը` Տփղիս, 19-րդ դարում և 20-րդ դ. առաջին կեսում հայկական միջավայրում տարածված էր նաև ռուսերենից փոխառյալ Թիֆլիս անվանաձևը), Վրաստանի մայրաքաղաք և Կովկասի խոշորագույն բնակավայրերից մեկը: Թիֆլիսը, նոր շրջանի պատմության ընթացքում ունենալով հայկական մեծ համայնք, բացառիկ կարևոր նշանակություն է ունեցել 19-20-րդ դարերի հայ մշակույթի զարգացման համար: Ցեղասպանությունից փրկված բավական մեծ թվով հայեր հետագայում բնակություն են հաստատել Թիֆլիսում: Նրանց հետագա ճակատագրում չարաբաստիկ դեր խաղաց 1949թ. ժողովուրդների դեպորտացիայի շրջանում Ստալինի կողմից ստորագրված հրամանագիրը` «նախկին թուրքահպատակներին» աքսորելու մասին:

Թեհրան – Թեհրան, 1785թ.-ից Պարսկաստանի, այնուհետև` Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքը (մինչև  1935 թ. Իրանը արևմուտքում, այդ թվում՝ Հայաստանում հայտնի էր Պարսկաստան ( հին հունական «Պերսիդա») անունով)։

Թուրքմենստան – Երկիր Միջին Ասիայում: Հարավից սահմանակցում է Աֆղանստանին և Իրանի Իսլամական Հանրապետությանը, հյուսիսից՝ Ղազախստանին և Ուզբեկստանին, արևմուտքից հարում է Կասպից ծովին:  ԽՍՀՄ շրջանում միութենական 15  հանրապետություններից մեկն էր: Թուրքմենստանում 20-րդ դարի  20-30 – ական թվականներին շատ հայեր են հաստատվել հատկապես Լեռնային Ղարաբաղից և Զանգեզուրից, ոմանք՝ քաղաքական հետապնդումներից խուսափելով, ուրիշները՝ աշխատանքային նպատակներով: Թուրքմենստանի տարածքը վաղուց հայտնի էր Պարսկաստանին պատկանող Արևելյան Հայաստանի՝  առևտրական գործունեությամբ զբաղվող հայերին:

Իսահակյան – Գյուղ ՀՀ Շիրակի մարզում: Իսահակյան (նախկին Ղազարապատ) գյուղը հիմնվել է 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմներից հետո, Բայազետից, Խնուսից ու այլ վայրերից գաղթած հայերի կողմից: Ղազարապատ է անվանվել այդ պատերզմում աչքի ընկած Ղազար անունով հարյուրապետի պատվին: Ղազարապատ գյուղում ծնված Ավ. Իսահակյանի պատվին 1949թ. գյուղը վերանվանվել է Իսահակյան:

 

Իջևան – Քաղաք ՀՀ-ում, Տավուշի մարզի վարչական կենտրոնը: Քաղաք է դարձել Հայաստանի մայրաքաղաք Դվինից Թիֆլիս ձգվող քարավանային ճանապարհի վրա կառուցված հանգստավայրերից (քարավանատներ) մեկի շուրջ և նախկինում կոչվում էր Քարվանսարա։

Լենինական – ՀՀ Շիրակի մարզի մարզկենտրոն Գյումրի քաղաքի խորհրդային շրջանի անունը:

Լեռնաձոր – (նախկին Քրդիկանց, Տիրնիք), գյուղ ՀՀ Սյունքի մարզում, Կապանի շրջանում, Ողջի գետի ձախ ափին: Բնակչության մի մասի նախնիները ներգաղթել են Պարսկաստանից (տես Արևելյան Հայաստան): 1906թ.  և 1918-1921թթ.  հայ-թաթարական ընդհարումների ժամանակ գյուղը եռանդուն մասնակցություն է ունեցել ինքնապաշտպանական մարտերին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Նաև՝  Արցախի Հանրապետություն) – Սահմանադրորեն և դե ֆակտո անկախ և ինքնիշխան, սակայն միջազգայնորեն չճանաչված պետություն, Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի  հյուսիս-արևելյան մասում,  Այսրկովկասի հարավում:  Համապատասխանում է  Մեծ Հայքի Արցախ նահանգին:  387 թ.  հայ Արշակունիների անկումից հետո Բյուզանդիայի և  Սասանյան Պարսկաստանի միջև Մեծ Հայքի բաժանումով Արցախը, հարևան Ուտիք նահանգի հետ միասին, Պարսկաստանի կողմից միացվել են Կուր գետի ձախափնյակում գտնվող Աղվանք պետությանը (5 – 6րդ դդ.):  7- 9-րդ դդ.  գտնվել է Արաբական Խալիֆայության տիրապետության տակ, 9-12 րդ դդ.՝ հայ Բագրատունի  թագավորների:  1387թ. Արցախը Հարավային Կովկասի մնացած տարածքների հետ ենթարկվել է Լենկ Թեմուրի արշավանքներին։ Այդ ժամանակաշրջանից սկսել է գործածվել նաև Ղարաբաղ անունը: 15-րդ դ. վերջին՝ թուրքմենների, իսկ 1555 թ.՝ Սեֆյան Պարսկաստանի գերիշխանության տակ։ Արցախի հայ բնակչությանը շարունակել են կառավարել հայ իշխանները, որոնք 15-րդ դարից կրում էին «մելիք» տիտղոսը (Արևելյան Հայաստանում Պարսկական տիրապետության շրջանում մելիքներ էին կոչվում բնիկ ազնվականության մնացորդներից բարձրացած և իրենց տիրույթներում վարչական արտոնություն ունեցող ֆեոդալները)։ 1750-ական թ. Ղարաբաղում իշխանության գլուխ է գալիս Ջիվանշիր թրքալեզու ցեղից Փանահ Ալի խանը՝ սկիզբ դնելով Ղարաբաղի Խանությանը՝  նստավայր ունենալով նոր կառուցված Շուշիի ամրոցը: 1805 թ. Ղարաբաղը միացվել է Ցարական Ռուսաստանին, ինչն ամրագրվել է 1813 թ. Գյուլիստանի պայմանագրով։ 1822թ. Ղարաբաղի խանությունը վերացվել է: 1868-1917թթ. եղել է ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի մասը: Ռուսական կայսրության տիրապետության տակ «Ղարաբաղ» անվանը կցվում է նաև «нагорный» (լեռնային) ռուսերեն ածականը՝ բնութագրելու համար նրա լեռնային դիրքը։

Մոտ մեկ հարյուրամյակ Արցախ-Ղարաբաղն ապրում է համեմատաբար խաղաղ, հետևաբար՝ զարգացման շրջան: 1918 թ. Հայաստանը և Ադրբեջանը իրենց անկախ են հայտարարում և Ղարաբաղի տարածքը դառնում է վեճի առարկա երկու պետությունների միջև: 1918թ. հուլիսի 22-ին Շուշիում տեղի է ունենում արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ), որը Լեռնային Ղարաբաղը հայտարարում է «անկախ վարչա-քաղաքական տարածք»: Հասկանալով, որ Թուրքիայում 1915թ. վերսկսված և շարունակվող հայկական ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի լիակատար հյուծվածությունը և Արևելյան Հայաստանում ապաստանած փախստականության բազմաթիվ պրոբլեմները Ղարաբաղի հայ բնակչությանը զրկել էր օգնության հնարավորություններից,  Ադրբեջանական իշխանություններն Արցախը հայտարարում են Ադրբեջանի մաս և Խոսրով Սուլթանովին նշանակում Ղարաբաղի և Զանգեզուրի գեներալ-նահանգապետ։ Դիմադրությունն այդ որոշմանը վեր է ածվում հայերի կոտորածների: Թուրք-ադրբեջանական բանակը 1920թ. մարտի 22-ի գիշերը Շուշիում  իրականացնում է հայերի սարսափելի կոտորածներ, ավերում և հրդեհում քաղաքը: Հայաստանի և Ադրբեջանի խորհրդայնացումից հետո, երկար վեճերի ու սպառնալիքների արդյունքում, որոշվում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին՝ ինքնավար մարզի կարգավիճակով՝ ԼՂԻՄ: 1980-ական թվականների վերջին ԼՂԻՄ-ում շարժում  է սկսվում  Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու համար։  1991-1992 թթ. լայնածավալ պատերազմ է բռնկվում Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանական իշխանությունների միջև: Ղարաբաղին աջակցում է Հայաստանի Հանրապետությունը: Ղարաբաղի հայերին հաջողվում է պահպանել ԼՂԻՄ-ի մեծ մասը, ինչպես նաև ազատագրել շրջակա մի շարք տարածքներ։ ԼՂԻՄ-ի Մարտակերտի և Մարտունու արևելյան հատվածները, ինչպես նաև հայաբնակ Շահումյանի շրջանն ընկնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ 1994 թ. մայիսին Լեռնային Ղարբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև զինադադար կնքվեց, որը մինչև այժմ ուժի մեջ է (հոդվածը գրվել է 2013 թ.)։ Չնայած շփման գիծը անփոփոխ է մնացել, հազվադեպ չեն փոխհրաձգությունները, որոնց ժամանակ հաճախ զոհեր են լինում։

Լեռնահայաստան (նաև՝ անկախ Սյունիք, ինքնավար Զանգեզուր) –  Չճանաչված ինքնահռչակ հանրապետություն Հարավային Կովկասում, Մեծ Հայքի Սյունիք նահանգի մի մասում 1920թ. դեկտեմբերի 25-ից մինչև 1921 թ. հուլիսի կեսերը: Հռչակվել է 1920թ. դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրված համազանգեզուրյան 1-ին համագումարի կողմից: 1921 թ. ապրիլի 27-ին նույն Տաթևի վանքում հրավիրված համազանգեզուրյան 2-րդ համագումարը երկրամասը կոչեց Լեռնահայաստան, իսկ ինքնահռչակ պետության «Լեռնահայաստան» անունը փոխարինվեց Հայաստանի Հանրապետություն անունով: Որպես միավոր ձևավորվել է Ռուսական կայսրության փլուզման, բոլշևիկյան հեղափոխության, Հարավային Կովկասում բռնկված հայ-մահմեդական առճակատման, կոտորածների և կովկասյան մահմեդականներին, Հայաստան ներխուժած թուրքական կանոնավոր բանակին և բոլշևիկյան զինված ուժերին դիմադրելու պայմաններում: Նախաձեռնել է Զանգեզուրի իքնապաշտպանական զինված ուժերը գլխավորող Գարեգին Տեր-Հարությունյանը` Նժդեհը: Նժդեհի գլխավորությամբ Զանգեզուրում գյուղ առ գյուղ ձևավորված ապստամբները, որոնց կոչում էին Նժդեհի զինակիցների վաշտեր, Խորհրդային Հայաստանում գնահատվեցին որպես ժողովրդի թշնամիներ, խորհրդային կարգերին «անհարազատ» մարդիկ, «հակասովետականներ», «ազգայնականներ», «նժդեհականներ», և ենթարկվեցին զանազան քաղաքական հետապնդումների: Քաղաքական բռնությունները Զանգեզուրում իրականացվեցին գլխավորապես ազգային ազատագրական պայքարի մասնակիցների դեմ, ինչը հստակ երևում է նաև Սյունիքի մարզի մեր զրուցակիցների ընտանեկան հիշողությունների պատմություններից:

Խնձորեսկ – Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում: Հին Խնձորեսկը եղել է  Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը: 10-րդ դարում, գրիչ Մարտիրոսի վկայությամբ, այստեղ գոյություն  է  ունեցել 3000 տուն: Խնձորեսկն իր մասնակցությունն է ունեցել Դավիթ Բեկի ազատագրական շարժմանը, իսկ գյուղի բերդը 1728-30թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը: 19-րդ դարում գյուղի բնակչությունը կազմել է 4200, իսկ 20-րդ դարի սկզբներին՝ 8300 մարդ: 1913թ. ունեցել է 27 խանութ, 3 ներկատուն, կաշեգործական արհեստանոցներ և 7 դպրոց: Լեռան լանջին գտնվող հին Խնձորեսկը 1957թ. բարձրացել է հարթավայր: Այստեղ է գտնվում նաև Մխիթար Սպարապետի գերեզմանը:

Խոր Վիրապ – Գյուղ  ՀՀ Արարատի մարզում, Թուրքիայի հետ սահմանի մերձավորությամբ, Արաքս գետի ձախ կողմում: Այստեղ է գտնվում հինգերորդ դարում հիմնված Խոր Վիրապի վանքը, որն ավանդույթի համաձայն կառուցվել է արքունական բանտի գուբի (վիրապ, փոս) կողքին, որտեղ քրիստոնյաների հալածանքի շրջանում 3-րդ դարի վերջերին 14 տարի անց է կացրել Գրիգոր Լուսավորիչը:

Ծավ – Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում, Մեղրու լեռնաշղթայի լանջին, Բասուտա գետի աջ ափին:  Գյուղը պատմական աղբյուրներում հիշատակվում է 18-րդ դարի կեսից, նշված է Ղուկաս Սեբաստացու «Ընտիր պատմություն Դավիթ Բեկի» աշխատության մեջ։ Բնակչությունը բռնագաղթեցվել է Դավիթ-Բեկի շարժման պարտությունից հետո և վերաբնակեցվել է 19-րդ դ. Վերջերին վերինձորցիների կողմից:

Կիրովական – Քաղաք ՀՀ-ում, այսօրվա Վանաձոր քաղաքի խորհրդային շրջանի անունը: ՀՀ Լոռու մարզի մարզկենտրոնն է: Կիրովական անունն ստացել է 1935թ., սպանված բոլշևիկ Կիրովի պատվին: Նախկինում ունեցել է Գարագիլիսե, Կարաքիլիսա, Կարաքլես, Ղարաքիլիսա Մեծ, Ղարաքլիս, Մարտունական, Մարտունաշեն անվանումները: 1991թ. վերանվանվել է Վանաձոր:

Կոնդ-Թաղամաս Երևանում:

Կապան, նաև՝ Ղափան –  Քաղաք ՀՀ-ում, Սյունիքի մարզի մարզկենտրոնը, Կապան գետի վրա: Կապանի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 5-րդ դարի վերջերին։ 10-րդ դարի վերջերից Սյունիքի թագավորության մայրաքաղաքն էր։ 1103 թվականին ավերվել է սելջուկների կողմից։ 1170թ. Սյունիքի թագավորության անկումից  հետո Կապանը վերածվել է գյուղի: 16-րդ դարի երկրորդ կեսից  հայտնի է Ղափան անունով: 1938թ. բանվորական ավան Ղափանը դարձավ հանրապետական ենթակայության քաղաք: Խորհրդային ժամանակներում  արդյունաբերական խոշոր կենտրոն էր:

Կարս, նաև` Ղարս – Քաղաք Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում` Արևմտյան Հայաստանում, Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին: Կարսի նահանգի կենտրոնն է:  Հնում Կարսը մտնում էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Վանանդ գավառի մեջ: 928 – 961թթ. Հայաստանի մայրաքաղաքը: Կարսը միջնադարյան Հայաստանի մինչ օրս պահպանված մայրաքաղաքներից է: 17-19-րդ դդ. թուրքական Կարսի փաշայության կենտրոնն Էր, որն իր հերթին մտնում էր Էրզրումի վիլայեթի մեջ: 1876 թ. դարձավ կազմավորված Կարսի վիլայեթի կենտրոնը: 1877 – 78 թթ. ռուս–թուրքական պատերազմից հետո, Բեռլինի 1878 թ հուլիսի 13–ի պայմանագրով, անցավ Ռուսաստանին: Կարսն ամբողջովին հայաթափվեց 1915-1923թթ. Թուրքիայում իրականացված հայոց ցեղասպանությունից հետո: Կարս-Գյումրի քաղաքները հատկապես ցարական Ռուսաստանի  տիրապետության տարիներին սերտ հարաբերություններ են ունեցել, ինչին զգալիորեն նպաստել է նաև քաղաքները միացնող երկաթգիծը: 1921թ. Կարսում է ստորագրվել ԽՍՀՄ-Թուրքիա պայմանագիրը, որով Թուրքիայի տիրապետության տակ գտնվող արևմտահայկական տարածքին ավելացավ նաև Կարսը: Շիրակի մարզում շատ նախկին կարսեցիներ են ապրում:

Կիրովաբադ – (ներկայում՝ Գյանջա), քաղաք Ադրբեջանի Հանրապետությունում: Ամենավաղ տեղեկություններով քաղաքի անունը Գանձակ էր: Հիմնադրվել է Մեծ Հայքի` Սասանյան Պարսկաստանին անցած Ուտիքի նահանգում, որը Մեծ Հայքի Արցախ նահանգի հետ միասին 5-րդ դարի սկզբներին համալրեց Սասանյան Պարսկաստանի Աղվանից մարզպանությունը: 9- 12-րդ դդ. Գանձակում հաստատվել էր Աղվանից կաթողիկոսության աթոռը: Մինչև 13-րդ դար Գանձակը դարձել էր բազմամարդ քաղաք, հայ և իրանական մշակույթների զարգացման կենտրոն: Գանձակում են ծնվել, կրթվել կամ գործել հայ պատմագիրներ Հովհաննես Սարկավագը, Կիրակոս Գանձակեցին, իրանալեզու բանաստեղծ Նիզամին և միջնադարյան մշակույթի ուրիշ գործիչներ։ 1236թ. թաթար–մոնղոլները գրավել են Գանձակը, կոտորել բնակիչներին և ամայացրել քաղաքը: Այդ մասին մանրամասն աշխատանք է թողել Կիրակոս Գանձակեցին: 18րդ դ. Գյանջա քաղաքը Գյանջայի խանության կենտրոնն էր (Գանձակը թուրքական հնչողությամբ դարձել էր Գյանջա (Gəncə)): 1804թ. միացվել է Ռուսական կայսրությանը և վերանվանվել Ելիզավետպոլ: 1868թ. դարձել է Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի վարչական կենտրոնը: 19181920թթ. մուսավաթական Ադրբեջանի անկախության շրջանում վերականգնվել է քաղաքի Գյանջա անունը, ԽՍՀՄ կազմավորումից հետո, 1935թ. Կիրովաբադ է կոչվել բոլշևիկ Կիրովի պատվին:

1892թ. Ելիզավետպոլ քաղաքի բնակչության 40.8% հայեր էին, մնացածը` կովկասյան թաթարներ (ապագա ադրբեջանցիները), ռուսներ, վրացիներ և այլն: 1905-1906թթ. հայկական ջարդերից հետո քաղաքն էթնիկապես բաժանվեց երկու մասի` քաղաքով հոսող գետի աջ ափին «տեղավորվեցին» հայերը, ձախ ափին` թաթարները: Աջափնյակը խոսակցական լեզվում անվանվում էր «հայի մաս», ձախափնյակը` «թուրքի մաս»: Ջարդերը կրկնվեցին 1918-1920 թթ. և 1926թ. մարդահամարի տվյալներով հայերն արդեն կազմում էին քաղաքի բնակչության միայն 29.4%: 1988-89թթ. Ադրբեջանի խորհրդային հանրապետությունում սկսված հակահայկական գործողությունների հետևանքով  քաղաքն ամբողջովին հայաթափվեց: 1991թ. պաշտոնապես վերանվանվել է Գյանջա:

Կրասնովոդսկ (ներկայում՝ Թուրքմենբաշի)– քաղաք Թուրքմենստանում, Կասպից ծովի ափին: Քաղաքը ձևավորվել է 1717թ. Ռուսական կայսրության կողմից Կասպից ծովի արևելյան ափին հիմնած ամրոցի շուրջ: Ամրոցի հիմնումից շուրջ 150 տարի անց, Բուխարայի և Խիվայի խանությունները նվաճելու և թուրքմենական քոչվորներին հնազանադեցնելու նպատակով կարևորվեց ամրոցն ամրացնելու գաղափարը, և 1869թ. այն դարձավ ռուսական ռազմաբազա: Վերջինիս շուրջ ձևավորվեց Անդրկասպյան մարզ (Закаспийская область), որի կենտրոնը դարձավ ամրոցի շուրջ աճած քաղաքը`  Կրասնովոդսկը: Կրասնովոդսկում ապրում էին ռուս զինվորականներ, չինովնիկներ, պարսիկ և հայ առևտրականներ: Հետագայում Կրասնովոդսկը լաստանավով կապվեց Բաքվի հետ և դարձավ տրասնպորտային խոշոր հանգույց` Բաքուն ծովային ճանապարհով կապելով Միջին Ասիայի հետ: Կրասնովոդսկը ուշագրավ դեր է խաղացել հայ ժողովրդի վերջին հարյուրամյակի ճակատագրում: Նախ` Կրասնովոդսկում հաստատվել և առևտրական ակտիվ կապերով քաղաքը զարգացրել են զգալի թվով հայեր, հատկապես` Ղարաբաղից, երկրորդ` այստեղ փրկություն են գտել 1990թ. հունվարի 7-19-ին Բաքվում ահագնացած հայատյացության զոհերը` ջարդերից փրկված հայերը: Թաքնված հայերին գտնում և տանկերով նավահանգիստ էին տանում խորհրդային բանակի զինվորները` այնտեղից լաստանավերով Կրասնովոդսկ ուղարկելով:

Կրասնոդարի երկրամաս – ՌԴ-ի սուբյեկտ Հյուսիս-Արևմտյան Կովկասում: Վարչական կենտրոնը Կրասնոդար (նախկինում` Եկատերինոդար) քաղաքն է:  Այժմ մտնում է ՌԴ Հարավային ֆեդերալ օկրուգի մեջ:

Կրասնոյարսկ –  Քաղաք և երկրամաս ՌԴ-ում, Արևելյան Սիբիրի խոշորագույն ուսումնական, տնտեսական, մշակութային կենտրոն: Կրասնոյարսի մարզը իր զբաղեցրած տարածքով ՌԴ-ի սուբյեկտներից երկրորդն է: Կրասնոյարսկ քաղաքը Կրասնոյարսկի երկրամասի վարչական կենտրոնն է: 1628թ. հիմնադրված Կրասնոյարսկ քաղաքը Սիբիրի հնագույն քաղաքներից ամենախոշորն է:

Կանսկ – Քաղաք Կրասնոյարսի երկրամասում: Ոչ պաշտոնապես համարվում է Կրասնոյարսկի երկրամասի արևելյան գոտու կենտրոնը:

Կուբան – Հյուսիս-արևմտյան Կովկասով հոսող Սև ծովի ավազանի Կուբան գետի ափերի  հարակից տարածաշրջանը բնութագրող աշխարհագրական անուն: Ցարական շրջանի ռուսական իշխանություններն այդ տարածաշրջանի համար «Կուբան» անունն սկսել են օգտագործել Կովկասը գաղութացնելուն համընթաց, առաջին կազակական վերաբնակեցումների շրջանում: Եկատերինա երկրորդ թագուհու հրամանով այդ տարածքներն այնուհետև փոխանցվել են կազակներին և հաշվարկվել որպես Ռուսական կայսրության Կուբանի շրջանի տարածք: Բոլշևիկյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում ծավալված քաղաքացիական պատերազմի շրջանում Կուբանում հռչակված «Կուբանի ժողովրդական հանրապետությունը» (Եկատերինոդար, այժմ՝ Կրասնոդար կենտրոնով) դարձել էր հակաբոլշևիկյան սպիտակգվարդիականների հենարանը: Այնուհետև Կուբան անունը վերստացել է իր աշխարհագրական անվան բնույթը:

Կումա  – Գետ ՌԴ-ում, Հյուսիսային Կովկասում:

Հարդոնք, Արդոնք, Արտոնք – Նախկինում հայկական գյուղ Թուրքիայում,  Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մշո գավառակի հայկական գյուղերից: Գյուղի` 1915թ. ցեղասպանությունից փրկված փոքրաթիվ հայ բնակչությունն անցել է ՀՀ տարածք:

Հացիկ – Նախկինում հայկական գյուղ Թուրքիայում, Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մշո գավառակի հայկական գյուղերից: Այս գյուղում է ծնվել հայոց այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցը  (361 կամ 362 թ. – 440թ.): Գյուղի` 1915թ.  Ցեղասպանությունից փրկված փոքրաթիվ հայ բնակչությունն անցել է ՀՀ տարածք:  Չշփոթել Շիրակի մարզի Հացիկ (Հացիկավան(Մայիսյան կայարան) ) գյուղի հետ, որը հիմնվել է 1820 թ. Օսմանյան կայսրությանը պատկանող Արևմտյան Հայաստանի Բասենից, Մուշից և Կարսից ներգաղթած հայերի կողմից:

Հայկավան – Գյուղ ՀՀ Շիրակի մարզում: Այսօրվա բնակչության նախնիների մի մասը Հայկավան Է եկել 1829—31 թթ., Օսմանյան կայսրությանը պատկանող Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի գավառներից, Կարսի մարզից: Նախկին անունը Բաջողլի, Բաջողլու էր:

Հայրենյաց – Գյուղ ՀՀ Շիրակի մարզում: Հայրենյաց գյուղը հիմնադրվել է 1828 թվականին, Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի գավառներից, Կարսի մարզից 1829-1830թթ. գաղթած բնակչության կողմից: Նախկինում կոչվել է Սոնգուրլի, Սանգյառ:  Հայրենյաց է վերնավանվել1946թ.:

Հերթև – Նախկինում հայկական գյուղ Թուրքիայում, Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Բասեն գավառում: 1915թ. ցեղասպանությունից փրկված փոքրաթիվ բնակչությունն անցել է Արևելյան Հայաստանի տարածք:

Հոռոմ (Հոռոմ, Խորում, Խուրում, Օրոմ) – Գյուղ ՀՀ Շիրակի մարզում, Մանթաշ գետի ձախ ափին, Երևան-Գյումրի ավտոմայրուղու մոտ:  Բնակչության մի մասի նախնիները Արևմտյան Հայաստանից, հատկապես Կարսի մարզից 18291830 թթ. ներգաղթյալներ են:

Հոկտեմբերյան –  ՀՀ Արմավիր քաղաքի խորհրդային շրջանի անունն է: ՀՀ Արմավիրի մարզի մարզկենտրոնն է: Նախկինում ունեցել է նաև Սարդարաբատ, Սարդարապատ անունները: Սարդարապատը Հոկտեմբերյան է վերանվանվել 1935թ.-ին ի պատիվ Հոկտեմբերյան Մեծ Հեղափոխության, իսկ 1990 թ.-ին վերանվանվել է Արմավիր:

Ղարս, նաև` Կարս – Տե՛ս Կարս: [L1]

Ղազախստան – Հանրապետություն Միջին Ասիայում: 1917-1936 թթ.  ինքնավար հանրապետություն Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում, 1936-1991թթ. Ղազախստանի խորհրդային սոցիալիստական հանրապետություն ԽՍՀՄ կազմում, 1991թ.ից հետո ինքնանկախ Ղազախսատնի Հանրապետություն:

Ղափան, նաև՝ Կապան – Տե՛ս Կապան: [L2]

Ղազվին – Քաղաք Իրանի իսլամական հանրապետության հյուսիսում։ 16-րդ դարում եղել է Սեֆյան Պարսկաստանի մայրաքաղաքը։

Մախաչկալա – ՌԴ սուբյեկտ Դաղստանի ինքնավար հանրապետության մայրաքաղաքը:

Մեծ Հայք – Վարչա-տարածքային միավոր, ապա՝ պետություն Հայկական Լեռնաշխարհում մ.թ.ա. 331-մ.թ. 428 թթ.: Մ.թ.ա. 4-2-րդ դարերում Հայկական լեռնաշխարհի հայաբնակ շրջանների երեք վարչա-տարածքային միավորներից մեկը (Փոքր Հայք, Ծոփք և Մեծ Հայք): Մեծ Հայքը պարսկական սելևկյան իշխանությունից անկախացավ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից քիչ անց և իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան Մեծի (Մեծ Հայքի արքա մ.թ.ա. 95-55թթ.) կառավարման ընթացքում,  երբ այն ձգվում էր Կովկասյան լեռներից մինչև Եգիպտոս և Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով: Այդ ժամանակաշրջանում Մեծ Հայքը կամ Հայկական կայսրությունը Աքեմենյան Պարսկաստանի հետ համարվում էր արևելքի հզորագույն պետություններից մեկը: Մինչև չորրորդ դար ունեցել է անկման և հաջողությունների շրջաններ:

Ունեցել է 15 նահանգ՝ Աղձնիք, Այրարատ, Արցախ (տես Ղարաբաղ),  Բարձր Հայք, Գուգարք, Կորճայք, Մոկք, Պարսկահայք, Սյունիք, Տայք, Տուրուբերան, Ուտիք, Վասպուրական,  Ծոփք (Չորրորդ Հայք), Փայտակարան, որոնք բոլորը միասին ունեցել են  178 գավառ:

301 թ. Արշակունի Տրդատ Գ Մեծի օրոք  Մեծ Հայքը դարձավ քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին պետությունը: 387 թ-ին Մեծ Հայքը կիսվեց Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև: Արշակունիները շարունակեցին իշխել երկրի պարսկական հատվածում մինչև 428 թ-ը: Մեծ Հայքի բաժանումով սկիզբ դրվեց Արևմտյան Հայաստան (բյուզանդական, ապա` թուրքական մասը, կոչվել է նաև Թուրքահայաստան, Տաճկահայաստան) և Արևելյան Հայաստան (պարսկական, ապա` ռուսական մասը, կոչվել է նաև Պարսկահայաստան, Ռուսահայաստան) պայմանական հասկացությունների շրջանառությանը:

Մուշ – Գավառ և քաղաք Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում, Արևմտյան Հայաստանի տարածքում: Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում գտնվող Տարոն գավառի մի մասի ուշ շրջանի պաշտոնական անունն է: Մշո դաշտը հայոց պատմության մեջ հայտնի է նաև Տարոն անունով: 885թ. Մուշ-Տարոնը միավորվել է հայ Բագրատունի  թագավորությանը: 13-14րդ դդ.  Տարոնում տնօրինում էին մոնղոլներն ու թուրքմենական ցեղախմբերը, այնուհետև՝ ակ-կոյունլուները: 16րդ դ. սկզբին Սեֆյան Պարսկաստանը գրավել է թրքալեզու ակ-կոյունլուների տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի զգալի մասը, այդ թվում՝ Մուշի տարածքը, որը նրանից նվաճել է Թուրքիան 1514թ. Չալդրանի ճակատամարտով: Մինչև 1555թ. Մուշը ևս մեկ անգամ անցել է Պարսկաստանին: 1555թ. Ամասիայի և 1639թ. կնքված Կասր ի Շիրինի (Կասրե Շիրին) պայմանագրով երկու անգամ հաստատվել է Արևմտյան և Արևելյան Հայաստանի բաժանումը Թուրքիայի և Պարսկաստանի միջև: Տարոնը բաժին է ընկել Օսմանյան կայսրությանը և այնուհետև Մուշ-Տարոնն այլևս Օսմանյան Կայսրության, հետագայում` Թուրքիայի Հանրապետության կազմում էր: 1915թ. Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության արդյունքում Մուշի հայ բնակչությունը համարյա ամբողջովին ոչնչացվեց: Շատ քիչ փրկվածները կարողացան անցնել Արևելյան Հայաստան:

Մեղրի – Քաղաք ՀՀ Սյունիքի մարզում Իրանի Իսլամական Հանրապետության սահմանի մոտ։ Գտնվում է Մեղրի գետի ստորին հոսանքի վրա՝ ձգված նեղ գետահովտի երկարությամբ: Հնում մտնում էր Սյունիք աշխարհի Արևիք գավառի մեջ: Մշտապես գործուն մանակցություն է ունեցել պատմական իրադարձություններին: Դավիթ Բեկի ապստամբության շրջանում  մեղրեցիները հերոսական մարտեր են մղել օսմանյան բանակների դեմ: 1906թ. մեղրեցիների զինված ջոկատները կործանումից փրկել են Ղափանի Վերին Ձորի բնակչությանը:

Մորդավա – Գետ ՌԴ-ում, Վոլգա գետի աջ վտակը:

Մորդովիա, Մորդովական հանրապետություն – ՌԴ սուբյեկտ,  գտնվում է ՌԴ Եվրոպական մասի կենտրոնում: Ապրում են հունգարների հետ լեզվական և ծագումնաբանական ազգակցություն ունեցող մոկշաներ և էրզաներ, ինչպես նաև ռուսներ: Մայրաքաղաքը Սարանսկն է:

Մարսել – Նավահանգստային քաղաք Ֆրանսիայի հարավում, Միջերկրական ծովի ափին:  1915թ. Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանությունից փրկված շատ փախստական հայեր բնակություն են հաստատել Մարսելում՝ քաղաքում ձևավորելով հայկական համայնք:

Մոժայսկ – Քաղաք ՌԴ-ում, Մոսկվա գետի վերին հոսանքի շրջանում, Մոսկվայից արևմուտք՝ 110 կմ հեռավորության վրա:

Նախիջևան – Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն (ՆԻՀ)  Ադրբեջանի Հանրապետության կազմում: Ներառում է պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շարուր, Սյունիքի Ճահուկ, Երնջակ, Շահապոնք, Վասպուրականի` Նախճավան և Գողթն գավառները: 387 թ. Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև Մեծ Հայքի բաժանման արդյունքում բաժին է ընկել Պարսկաստանին: 7-9րդ դդ. արաբների Արմենիա փոխարքայության կազմի մեջ էր: 9-րդ դարում տարածք են ներխուժել սելջուկ թուրքերը, 12-14րդ դդ. հաստավել է թաթար-մոնղոլների տիրապետությունը: 15րդ դարում երկրամասը գտնվել է կարակոյունլուների և ակկոյունլունների տիրապետության տակ: 16-18րդ դդ, դարձել է թուրք – պարսկական պատերազմների ռազմաբեմ: 1604-05 թթ.-ին պարսից շահ Աբաս 1-ինը երկրամասից մեծ թվով հայերի է բնագաղթեցրել Պարսկաստանի խորքերը: Տեղահանված հայերի բնակավայրերը բնակեցվել են մահմեդականներով: 18րդ դ. կեսին առաջացել է Նախիջևանի խանությունը, որը 1826-1828 թթ.-ի ռուս-պարսկական պատերազմից հետո, 1828-ի Թուրքմենչայի պայմանագրով, անցել է Ռուսաստանին (1828-40թթ. Էրիվանի խանության և Օրդուբադի գավառի հետ կազմել է Հայկական մարզը, 1849-1918թթ. մտել է Էրիվանի նահանգի մեջ): Ռուսական կայսրության կործանումից հետո, 1918-1920թթ. մտել է Հայաստանի Հանրապետության կազմի մեջ: 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով ԽՍՀՄ-ը Թուրքիայի ճնշմամբ Ադրբեջանին է հանձնել Նախիջևանի գավառը` մի երրորդ պետության չզիջելու պայմանով, ինչն այնուհետև  ամրապնդվել է նույն թվականի հոկտեմբերի 13-ին Կարսի պայմանագրով:  1923-ին ստեղծվել է Նախիջևանի Ինքնավար Մարզը, իսկ 1924-ի փետրվարի 9-ին դարձել է Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության` Ադրբեջանական ԽՍՀ կազմում, որը ԽՍՀՄ-ի կազմից Ադրբեջանի Հանրապետության դուրս գալուց հետո (1991թ. օգոստոսի 30) վերանվանվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն` ՆԻՀ: 1912թ. նախիջևանի բնակչության  45%-ը հայեր էին: Խորհրդային Ադրբեջանի շրջանում նրանց թիվը մինչև 1980թ. նվազել է՝ հասնելով ընդամենը 1,5-2%-ի: 1988-89թթ. ընթացքում Նախիջևանի հայերի վերջին մնացորդները ստիպված էին փախչել Հայաստանի Հանրապետություն:

Նոր Կյանք – Գյուղ ՀՀ Շիրակի մարզում, Արթիկի շրջանում, Մանթաշ գետակի ձախ ափին: Հին անունը` Մաշտլի, Մաչդլի, Մաչ[ը]դլի, Մաչթալի, Մաչիդլի, Մաջըթլի,Մաջիթլի, Մաջիտլու, Մեճիտլու, Մեչեդլի, Մեչիթլի, Մեչիտլի, Մեջիդլի, Մեջիդլու: Բնակչության նախնիների մի մասը եկել է Կարսից ու Խնուսից 1829-30 թթ: Գյուղում գտնվում է սրբատաշ տուֆով շարված 6-7րդ դդ. ս. Գր. Լուսավորիչ եկեղեցին:

Նորիլսկ – Քաղաք ՌԴ-ում, Կրասնոյարսկի երկրամասի հյուսիսում: Էկոլոգիապես աշխարհի ամենակեղտոտ համարվող քաղաքներից մեկը: Չնայած Նորիլսկը ЗАТО -ի (հապավում ռուսերեն закрытая административная  териториальная организация բառերից,-  «փակ վարչա-տարածքային կառույց») կարգավիճակ չունի, 2001թ. սկսած արտասահմանի քաղաքացիները Նորիլսկ կարող են այցելել միայն իշխանությունների թույլտվությամբ:

Նովայա Զեմլյա (Նոր Երկիր)- Արքիպելագ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում, Բարենցի և Կարսկի ծովերի միջև: Բաղկացած է երկու խոշոր` Հյուսիսային և Հարավային, և բազմաթիվ մանր կղզիներից: Հյուսիսային կղզու ամենահյուսիսային մասում գտնվող Ֆլիսինգի հրվանդանը համարվում է Եվրոպայի ամենաարևելյան կետը: Գրականության մեջ անվանում են «Քամիների երկիր»: Նովայա Զեմլյա անունով տեղական ինքնակառավարման կառույց է ՌԴ Արխանգելսկի մարզում:

Նովոսիբիրսկ – Քաղաք ՌԴ-ում, բնակչության թվով երրորդը՝ Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից հետո: Հիմնադրվել է 1893թ., քաղաքի կարգավիճակ է ստացել 1903թ.:  ՌԴ սուբյեկտ Սիբիրի դաշնային օկրուգի, Նովոսիբիրսկի երկրամասի և նրա մեջ մտնող Նովոսիբիրսկի շրջանի վարչական կենտրոնն է: Ոչ պաշտոնապես համարվում է Սիբիրի մայրաքաղաքը:

Շահալի-Էլլար – Առողջարանային կենտրոն, մանկական ճամբար Շիրակի մարզում:

Շաղատ – գյուղ Սյունիքի մարզում, Սիսիանի շրջանում, Շաղատ գետի ստորին հոսանքի շրջանում, Որոտանի աջ ափին: Բնակիչների մի մասի նախնիները 1828-29թթ. գաղթել են Մարաղայից, Խոյից և  Սալմաստից: Հայաստանի ամենահին գյուղերից է, ըստ երևույթին մի քանի հազարամյակների պատմությամբ: Եղել է պատմական Սյունիքի Շղուկ գավառի կենտրոնական բնակավայրը: Քսաներորդ դարի սկզբների հայ-թուրքական բոլոր ընդհարումների ժամանակ ստիպված է եղել ինքնապաշտպանվել թուրքական հարձակումներից: Այդ պատճառով Շաղատի բնակչությունը բոլշևիկյան բռնաճնշումների մշտական թիրախներից էր:

Շիրակ – Մարզ ՀՀ-ում, վարչական կենտրոնը` Գյումրի քաղաք: Շիրակի մարզն իր անունը ստացել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում: Շիրակի մարզը միաժամանակ սահմանակից է արտասահմանյան երկու պետության, արևմուտքից` Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին: Երկար ժամանակ Արևելյան Հայաստանի այլ տարածքների հետ մնալով Պարսկաստանի կազմում՝ Շիրակը Լոռու, Ղազախի, Շամշադինի, Զանգեզուրի և Ղարաբաղի հետ անցել է Ռուսաստանի տիրապետության տակ 1813թ. հոկտեմբերի 12-ին Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքված ռուս-պարսկական հաշտության պայմանագրով:

Շիրակի մարզին հարող Վրաստանի տարածքը պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է: Շիրակի մարզի` Թուրքիայի սահմանին հարող տարածքի բնակավայրերի բնակչության մեծ մասը Թուրքիայի` Արևմտյան Հայաստանի տարածքից ներգաղթյալներ են կամ 1915թ. Ցեղասպանությունից փրկված փախստականներ: Զգալի է հատկապես Էրզրումից, Բասենից, Մուշից, Կարսից  վերաբնակվածների թիվը:

Շիրակի մարզի բնակչությունը մեծ կորուստներ է կրել 1918 և 1920 թթ. թուրքական բանակի ներխուժումների հետևանքով: Թուրքական կանոնավոր բանակի կողմից կատարվել են խաղաղ բնակիչության զանգվածային կոտորածներ: Շիրակում տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին կամ արտագաղթեցին 1988թ. երկրաշարժի պատճառով:

Շիշկերտ – (Շիշկերտ, Իշկերտ, Շաշգետ, Շկետ), գյուղ ՀՀ Սյունիքի մարզումԽուստուփ լեռան ստորոտին: Զգալի դեր է խաղացել Դավիթ-Բեկի ազատագրական պայքարում, հայտնի է եղել շիշկերտցիների զորախումբը: 1968թ. երկրաշարժի հետևանքով գյուղը տեղափոխվել է Ծավ գյուղի  դիմաց Խաչատափ վայրը: 1980-ականների վերջին գյուղը մասամբ վերականգնվել է:

Շինուհայր – (Հայրաշեն, Շենահայր, Շինահայր, Շենոտայր, Շենհիր, Շընհեր, Շընհերք, Շինհեր, Շնհերս, Շնոհերք, Շներ, Շնոյհերք), գյուղ ՀՀ Սյունիքի մարզում, Գորիսի շրջանում: Հայաստանի հնագույն գյուղերից է (Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Հաբանդ գավառ): Գյուղի դպրոցն ավելի քան 550 տարեկան է:

Շորինձոր – ( Շորձոր) Գորիս քաղաքի հյուսիս – արևելյան ծայրամասում գտնվող ծառապատ տարածք՝ մի կողմից  բարձրադիր, ժայռոտ:  Հնում այստեղ  եղել է բնակատեղի, պահպանվում են հին մատուռի ավերակներ, կան քարայրեր: Շորինձորով  հոսում  է նույնանուն գետակը: 1930-ական թվականների քաղաքական բռնությունների ընթացքում այստեղ գնդակահարվել և թաղվել են Գորիսի բանտից հանված քաղաքական բանտարկյալները:

Չերկասկ- Այժմ` Ստարոչերկասկ ստանիցան ՌԴ Ռոստովի երկրամասի Ակսայի շրջանում: Մինչև 1805թ.Դոնի կազակների կենտրոնատեղին էր Չերկասկ անունով:

Պեմզաշեն – Գյուղ ՀՀ Շիրակի մարզում: Հիմնադրվել է 1828-30 թթ. Մուշից և Բասենից գաղթած հայերի կողմից:  Գյուղի կենտրոնում գտնվում է միմյանց կից կառուցված եկեղեցիներից կազմված վաղ միջնադարյան եզակի համալիր։

Ջուղա – Քաղաք  Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում (ադրբ. Culfa), Ջուլֆայի շրջանի վարչական կենտրոնն է: Հայ մատենագրության մեջ հիշատակվում է 5-րդ դարից (Մովսես Խորենացի) մ. թ. ա. 95-55 թթ. դեպքերի առնչությամբ: Հայկական միջնադարյան մեծ քաղաք: 16րդ դարից սկսել է ծաղկել` ունենալով խոշոր առևտրական գործունեություն, մասնավորապես` մետաքսի: 1604 թ. Աբաս շահի հրամանով տեղի հայերի մեծ մասին տեղափոխել են Պարսկաստանի խորքերը: 1828թ. Նախիջևանի հետ միասին Թուրքմենչայի պայմանագրով ընկել է Ռուսական կայսրության տիրապետության տակ: 1848 թ. Ջուղայում հաստատված բնակչությունը հիմնել է այժմյան Ջուլֆայի շրջանի Ջուղա գյուղը: Խորհրդային շրջանում Ջուղան եղել է Ադրբեջանական ԽՍՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կազմում: Տեղի հայերը, Նախիջևանի մնացած հայ բնակչության հետ, ստիպված են եղել աստիճանաբար հեռանալ: Ամբողջովին հայաթափվել է 1988թ.:

Ջուղայի հայությունը թողել է մշակութային խոշոր արժեք ներկայացնող բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում` հազարավոր ձեռակերտ խաչքարեր: Խորհրդային շրջանում դրանք աստիճանաբար ոչնչացվել են, իսկ Ադրբեջանի անկախացումից հետո, 20052006 թթ. ամբողջովին ոչնչացվել է  Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը իր հազարավոր խաչքարերով: Խաչքարերը ջարդել են ծանր շինարարական տեխնիկայի օգնությամբ, իսկ գերեզմանոցի  տարածքը վերածվել է հրաձգադաշտի:

Ռոստով – Դոնի Ռոստով, քաղաք Ռուսաստանի եվրոպական մասի հարավում, Ռոստովի մարզի վարչական կենտրոնը: 2000 թվականի մայիսի 13-ից ՌԴ սուբյեկտ Հարավային դաշնային օկրուգի վարչական կենտրոնն է: Հիմնադրման պատմությունը կապված է 1779թ. Նոր Նախիջևան անունը կրող բնակավայրի հիմնադրման հետ, որը տեղի է ունեցել Ռուսաստանի հարավային տափաստանները բնակեցնելու և տնտեսական կյանքը աշխուժացնելու նպատակով Ղրիմից 12,600 հայերի վերաբնակեցման միջոցով: Գաղթեցված ղրիմահայերին բնակության տարածք են տալիս Դոնի տափաստանում  և Ա. Դմիտրի (հետագայում Դոնի Ռոստով քաղաք) ամրոցի մոտակայքում: Այստեղ հիմնվում  են Նոր Նախիջևան քաղաքը և 5 հայկական գյուղեր։ Նոր Նախիջևանը կարճ ժամանակում դառնում է Հարավային Ռուսաստանի բարեշեն ու նշանավոր քաղաքներից, ինչպես նաև հայ ժողովրդի 19րդ դարի ու 20րդ դարի սկզբի նշանավոր մշակութային օջախներից մեկը։ Նոր Նախիջևան-Ռոստովից են գրողներ Միքայել Նալբանդյանը և Ռաֆայել Պատկանյանը, նկարիչ Մարտիրոս Սարյանը, գրող, հրապարակախոս Մարիետա Շահինյանը, ճարտարապետ Մարկ Գրիգորյանը, քաղաքական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը և շատ ուրիշներ: Ռոստովում շարունակվում է նորնախիջևանյան հայկական մշակութային ավանդույթը:

Սարդարապատ, Սարդարապատի ճակատամարտՏեղի է ունեցել  1918 թ-ի մայիսի 2127-ին, ներկայիս ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ բնակավայրի մոտ, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Հետագայում, բոլշևիկյան ռեժիմի շրջանում Սադարապատի ճակատամարտի շատ մասնակիցներ ենթարկվել են հետապնդումների:

Սարատով – Քաղաք ՌԴ-ի եվրոպական մասի հարավ-արևելքում, Սարատովի մարզի վարչական կենտրոն:

Սարով Քաղաք ՌԴ-ում, Մորդովիայի հանրապետության սահմանին, հիմնադրվել է 1691թ.:

Սվարանց – (Սուարանց, Սուվարանց, Սուարլու), գյուղ ՀՀ Սյունիքի մարզում, Տաթև գյուղի հարևանությամբ: Հայաստանի հնագույն գյուղերից է, վաղ միջնադարում՝ Սյունիք աշխարհի Ծղուկ գավառում: Պատմական Ցուր (Ցուրաբերդ) գյուղն է, որը 915թ. ապստամբել է Տաթևի վանքի և Սյունիքի իշխանների դեմ: Հիշատակվում է, որ 1450թ.  Տաթևի վանահայր Շմավոն վարդապետը, Սյունյաց այլ գյուղերի հետ, Սվարանցը (Ցուր) նվիրել է Տաթևի վանքին: Ըստ ավանդության Սվարանց անվան ծագումն առնչվում է Լենկ Թեմուրի արշավանքներին: Ցուրի բնակիչները երկար պայքարից հետո խաբվում և անձնատուր են լինում: Մոնղոլ առաջնորդը խոստացել էր «սրի չքաշել» ոչ մեկի, սակայն դրժում է իր խոստումը, նրանց քշում է մի դաշտ և կենդանի թաղում: Դրանից հետո վայրն անվանվում է «սև-արանց շեն=Սևարանց շեն»՝ սև մարդկանց շեն, սևերես եղածների գյուղ կամ Սևարանց-Սվարանց:

Սիբիր – Երկրամաս Ասիայի հյուսիսային մասում, որը սահմանափակված է արևմուտքից Ուրալյան լեռներով, արևելքից` Խաղաղ օվկիանոսի ջրբաժան լեռնաշղթայով, հյուսիսից` Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսով: Դեպի հյուսիս ու արևելք տարածվող Ռուսական կայսրության համար Սիբիրի ցուրտ, նոսր բնակեցված տարածքը յուրացնելու բազմապիսի գործողությունների կողքին մշտապես կիրառվել է նաև քրեական հանցագործներին և քաղաքական դատապարտյալներին աքսորի միջոցով Սիբիրում բնակեցնելու քաղաքականությունը: Ավանդույթը շարունակվել է նաև Խորհրդային շրջանում: Հայաստանում «Սիբիր» բառը աշխարհագրական տարածք լինելուց ավելի ընկալվել է որպես աքսորավայրի հոմանիշ, ուստի երբեմն ցանկացած աքսորավայր ժողովրդական բառապաշարում անվանվել է «սիբիր»: Հաճախ միայն մասնավոր ճշտումից հետո է պարզվում, որ  այս կամ այն աքսորականը իրականում աքսորվել էր, օրինակ, Միջին Ասիա` Խորհրդային միության երեսնական թվականների հիմնական աքսորավայրերից մեկը:  Բանավոր պատմություններում հանդիպող «սիբիրներ» բառը երբեմն պետք է հասկանալ «աքսորավայր» իմաստով:

Սուխում – Աբխազիայի մայրաքաղաքն է։

Սեմիպալատինսկ – (այժմ՝ Սեմեյ), քաղաք Ղազախստանում, Իրտիշ գետի երկու ափերին: Հիմնվել է 1718թ. որպես Յոթպալատանի ամրոց (Семипалатная крепость),  որն այսօր կոչվում է Հին ամրոց և քաղաքի հանգստյան գոտիներից մեկն է:  19րդ դ.  Սեմիպալատինսկ քաղաքը քաղաքական այլախոհների աքսորավայր էր, ուր, օրինակ, 18541859թթ. որպես աքսորական ապրել է նաև ռուս դասականներից Ֆ.Մ. Դոստոևսկին: 

1949թ. օգոստոսի 29-ին Սեմիպալատինսկում իրականացվել է միջուկային ռումբի առաջին փորձարկումը: 19491989թթ. ընթացքում Սեմիպալատինսկի միջուկային պոլիգոնում տեղի է ունեցել միջուկային զենքի 456 փորձարկում, որոնց ընթացքում պայթեցվել են 616 միջուկային և ջերմամիջուկային կազմվածքներ: 1991թ., ղազախ գրող և հասարակական գործիչ Օլժաս Սուլեյմանովի կողմից գլխավորվող «Նեվեդա-Սեմիպալատինսկ» շարժման ճնշման տակ, Սեմիպալատինսկի միջուկային պոլիգոնը փակվել է: 2007թ. հունիսի 21-ին Ղազախստանի նախագահի որոշմամբ Սեմիպալատինսկ անունը փոխվել է Սեմեյ անվամբ:

Ստեփանակերտ – Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը։ Որպես բնակավայր ձևավորվել է 19-րդ դարի սկզբին` Վարարակն գյուղի տեղում։ Ստեփանակերտ է վերանվանվել կոմունիստական կուսակցության, աշխատավորների միջազգային շարժման գործիչ, Բաքվի կոմիսարների հետ գնդակահարված Ստեփան Շահումյանի պատվին։

Սյունիք – Մարզ ՀՀ-ում: Պատմական Սյունիքի նահանգի մի մասը:  Սյունիքի նահանգը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկը էր: Սյունիքի իշխանների տիրույթներն զբաղեցնում էին Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ ներկայիս Վայոց ՁորըԳեղարքունիքըՆախիջևանի մեծ մասը և ներկայիս Լեռնային Ղարաբաղի մի մասը: Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության ընթացքում Սյունիքն ապստամբել է Պարսկական իշխանությունն իրականացնող խաների դեմ և Դավիթ Բեկի գլխավորությամբ  1722-1728թթ. կռիվներով նվաճել շատ կարճատև ինքնուրույնություն: Սյունիքում Գարեգին Նժդեհի գլխավորությամբ 1920թ. զինված պայքար է մղվել Հայաստանի հարավում թուրքական կանոնավոր բանակի, կովկասյան թաթարների, ապա նաև՝ բոլշևիկյան զորքերի դեմ: Չեն ընդունել 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարության կողմից ստորագրված Հայաստանի խորհրդայնացման պայմանագիրը և հայտարարվել է անկախ Սյունիք՝ Լեռնահայաստան (1920թ. դեկտեմբեր-1921 հուլիս)։ Այդ անկախությունն էր, որ 1921թ. փետրվարին բոլշևիկների դեմ բարձրացված ապստամբության ճնշումից հետո ապստամբների զգալի մասին հնարավորություն տվեց նահանջել Սյունիք և այստեղից անցնել Պարսկաստան:

Սյունիքի մարզը սահմանակից է Իրանի Իսլամական հանրապետությանը՝ 42կմ, Ադրբեջանի հանրապետությանը՝ 382կմ, որից 110կմ Նախիջևանի հետ: Մարզում կա 135 բնակավայր, որից՝ սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային են 102-ը: Սյունիքում էր գտնվում 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը՝ Գլաձորը։

Վլադիվոստոկ – Քաղաք և նավահանգիստ ՌԴ-ում, Հեռավոր Արևելքում, Ճապոնական ծովի ափին: Պրիմորի երկրամասի վարչական կենտրոնը:

Վերիշեն- (Գորայք, Գեդիշա, Երիշեն, Հին Գորիս, Վերինշեն, ասօր՝ Վերիշեն), գյուղ ՀՀ Սյունիքի մարզում: Հայաստանի հնագույն բնակավայրերից է:

Վորկուտա  – Քաղաք ՌԴ-ում, Կոմի հանրապետության հյուսիսում: Վորկուտա բառը տարածքի տեղաբնիկների՝ նենեցների լեզվով նշանակում է  «շատ արջեր», «արջառատ», «արջանկյուն»: Հիմնադրվել է 1930թ., քաղաքի կարգավիճակ է ստացել  1943թ.:   1930-1950թթ. Վորկուտայում էր ԳՈՒԼԱԳ-ի խոշորագույն ճամբարներից մեկը (մինչև 1938թ.՝ Ուխտպեչլագ, ապա՝ Վորկուտլագ): 1951թ. Վորկուտլագի ճամբարում կենտրոնացվել էր 73 հազար մարդ: 1953թ. տեղի է ունեցել ճամբարայինների ապստամբություն:  Քաղաքը շարունակում էր աքսորավայր մնալ նաև ԳՈՒԼԱԳ-ի վերացումից հետո, ընդհուպ մինչև 80-ական թվականները:

Վոլգա-Գետ Ռուսաստանի եվրոպական մասում, երկրագնդի խոշոր գետերից մեկը, Եվրոպայի խոշորագույն գետը:

Վենետիկ – Քաղաք և նավահանգիստ Իտալիայում, Ադրիատիկ ծովի վրա: Քաղաքի պատմական կենտրոնը տեղակայված է  Վենետիկի ծովածոցի 118 կղզյակների վրա, որոնք բաժանվում են իրարից 150 ջրանցքներով և վտակներով։  Վենետիկի ծոցի մերձավոր ջրերում է գտնվում Սուրբ Ղազար կղզին, որը 1717թ.-ից ամբողջությամբ զբաղեցված է Հայ կաթոլիկ եկեղեցու «Վենետիկի Մխիթարյան միաբանության» կողմից: Հիմնադիրները և նրանց հետնորդները զբաղվել են արևելագիտական ուսումնասիրություններով, հրատարակել են պատմական, բանասիրական և գրականագիտական աշխատություններ և դրանց վերաբերող նյութեր: Սուրբ Ղազար կղզու եկեղեցու պահոցներում կարելի է գտնել շուրջ 150,000 անուն գիրք: Միաբանությունը  հիանալի ձեռագրատուն-թանգարան ունի՝ 4,000-ից ավել հայկական ձեռագրերով, վարդապետների կողմից հավաքած և նվեր ստացած արաբականհնդկական և եգիպտական արվեստի փաստաթղթերով:

Տարոն – Գավառ Մեծ Հայքի Տուրուբերան  նահանգի կազմում: Տարոն անունը հաճախ նույականացվել է Մշո դաշտի հետ: Մ.թ.ա. 9-6րդ դդ. Տարոնը եղել է Հայկական լեռնաշխարհում կազմավորված առաջին միասնական պետության՝ Ուրարտուի կարևոր գավառներից մեկը, առաջնակարգ դեր է խաղացել նրա տնտեսական, քաղաքական և հատկապես կրոնամշակութային կյանքում։ Կրոնական ավանդույթի ուժով, 301թ. քրիստոնեությունը պետական կրոն ճանաչած հայ ժողովուրդը մկրտվել է Տարոնի հնամենի սրբատեղիներում։ 5-6րդ դդ. Տարոնը եղել է Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ազատագրական շարժման հզոր կենտրոն։ 6-8րդ դարերում Մամիկոնյանները Տարոնին են միացրել մերձակա Խույթը, Սասունը և այլ գավառներ։ Հայաստանի 591թ. բաժանմամբ Տարոնը անցել է բյուզանդական գերիշխանության տակ։ 774-775–ին արաբական զորաբանակների դեմ ազատագրական մարտերում ծանր պարտություն կրելուց հետո Մամիկոնյանները Տարոնից գաղթել են Բյուզանդիա, մասամբ՝ Տայք։ Տարոնն անցել է Բագրատունիներին։ 13-15րդ  դդ. Տարոնն ընկել է թաթար–մոնղոլական և թուրքմենական ցեղերի տիրապետության տակ։ 1555թ. Ամասիայի և 1639թ. Կասրե Շեհիրի թուրք–պարսկական պայմանագրերով Տարոնն անցել է Օսմանյան սուլթանությանը։

 

Տաշքենդ – Ուզբեկստանի հանրապետության մայրաքաղաքը: Բնակչության թվաքանակով Միջին Ասիայի ամենախոշոր քաղաքն է: Տաշքենդ անունը տեղանքի վրա հաստատվել է թրքալեզուների հայտնվելուց հետո, 11-րդ դարից, թարգմանաբար նշանակում է Քարե բնակավայր, Քարե քաղաք:

Տաթև – Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում: Համարվում է, որ որպես բնակատեղի այն առնվազն 4000 տարվա պատմություն ունի: Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառի գյուղերից էր: Գյուղի Տաթև անունը գյուղի մերձավորությամբ գտնվող Տաթևի վանական համալիրի անունից  է, որն ըստ ավանդության կապվում է Հայաստանում, մասնավորապես Սյունիքում  քրիստոնեություն քարոզող Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթենի (կամ՝ Ստաթեն) անվան հետ: Գյուղը նշանավոր է իր վանական համալիրով, որն սկսել է կառուցվել 4-րդ դարից և անընդհատ համալրվել է նոր եկեղեցիներով: 1390-1435թթ. Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը:

Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության ընթացքում Տաթև գյուղը նշանավոր է դարձել նաև Սյունիք/Զանգեզուրում ծավալվող ազատագրական պայքարին մասնակցությամբ:  Մասնավորապես Տաթևի վանքում են կայացել  1920 թ. դեկտեմբերի 25-ի  և 1921 թ. ապրիլի 27-ի համազանգեզուրյան երկու համագումարները, որոնցից առաջինում որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն, իսկ երկրորդում որոշվեց երկրամասը կոչել Լեռնահայաստան:

Տեղ – Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում: 10-րդ դարում հիմնադրել է Սյունյաց թագուհի Շահանդուխտը: Միջնադարում Սյունյաց աշխարհի խոշոր ու նշանավոր բնակավայրերից էր։

Տոմսկ – Քաղաք ՌԴ-ում, գտնվում է Արևմտյան Սիբիրի Տոմ գետի ափին, նույնանուն մարզի և շրջանի վարչական կենտրոնն է: 1949թ. հայերի, թուրքերի և հույների բռնագաղթի հրամանով «թուրքեր» խումբը (1500 ընտանիք, 5400 մարդ) պետք է տեղակայվեր հենց Տոմսկի մարզում (ըստ ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարի 1949թ. հունիսի 2-ին  № 00525 հրամանի) (տես http://www.alexanderyakovlev.org/fond/issues-doc/1022944): Սակայն  1953թ. հունվարի 1-ի դրությամբ Տոմսկի մարզում կար միայն 1772 թուրք (Земсков В.Н. Спецпоселенцы в СССР 1930-1960, М., 2005, с.211), և դեռ լուրջ հարց է, թե «թուրքեր» էին արդյոք այդ թուրքերը: Բանն այն է, որ Տոմսկի մարզի ներքին գործերի վարչության տեղեկանքներով 1949 թ.  հայկական ազգության պատկանող բազմաթիվ աքսորվածներ զարմանալի հետևողականությամբ փաստաթղթերով թուրքեր են: Ահա մի քանի օրինակ. [1]

Аракелян Ардаш Степанович

Родился в 1928 г. Проживал: Краснодарский кр..
Приговорен: Особое совещание #48-а 6 июня 1949 г., обв.: турки.
Приговор: спецпоселение в Томской обл.

Источник: УВД Томской обл.

Аракелян Варик Ованесовна

Родилась в 1882 г. Проживала: Краснодарский кр..
Приговорена: Особое совещание #48-а 6 июня 1949 г., обв.: турки.
Приговор: спецпоселение в Томской обл.

Источник: УВД Томской обл.

Аракелян Степан Аведисович

Родился в 1880 г. Проживал: Краснодарский кр..
Приговорен: Особое совещание #48-а 6 июня 1949 г., обв.: турки.
Приговор: спецпоселение в Томской обл.

Источник: УВД Томской обл.

Аракелян Амазас Степанович

Родился в 1931 г. Проживал: Краснодарский кр..
Приговорен: Особое совещание #48-а 6 июня 1949 г., обв.: турки.
Приговор: спецпоселение в Томской обл.

Источник: УВД Томской обл.

Арутюнов Хавша Артюнович

Родился в 1893 г. Проживал: Азербайджан.
Приговорен: Особое совещание #48-а 14 июня 1949 г., обв.: турки.
Приговор: спецпоселение в Томской обл.

Источник: УВД Томской обл.

Арутюнова Мария Хавшовна. Родилась в 1937 г. Проживала: Азербайджан. Приговорена: Особое совещание #48-а 14 июня 1949 г., обв.: турки.
Приговор: спецпоселение в Томской обл.

Источник: УВД Томской обл.

Арутюнова Варда Нересовна

Родилась в 1905 г. Проживала: Азербайджан.
Приговорена: Особое совещание #48-а 14 июня 1949 г., обв.: турки.
Приговор: спецпоселение в Томской обл.

Источник: УВД Томской обл.

Вартанов Иосиф Иосифович

Родился в 1937 г. Проживал: Азербайджан.
Приговорен: Особое совещание #48-а 12 декабря 1949 г., обв.: турки.
Приговор: спецпоселение в Томской обл.

Տոմսկի մարզ աքսորված հայուհի Արփենիկ Ալեքսանյանն իր օրագրում, որ հետագայում հրատարակվել է «Սիբիրյան օրագիր» վերնագրով և տեղադրված է սույն կայքում, էջ 158-159 գրում է. «Пошли на регистрацию, вел Федя. Видим – на регистрационных листах написано выселенка-турчанка. Вот еще, уже превратили в турок. Мы подняли шум, но все равно, надо подписываться и все. Федя объяснил, что это просто категория выселенцев, а не нацию трогают. Мы в основных списках опять указаны армянами, а это [турки] – категория выселенцев, как спец. переселенцы, кулаки, рязанцы и т.д. и т.п. Папа говорил, напишите русский, китаец, но не турок. Все это напрасно, так как мы знали, что Гурген сопротивлялся, но все же заставили. Мама, узнав, что подписали и за нее, подняла большой шум, нас ругала и оскорбляла, что мы так быстро изменили свою нацию». . Родители Арпеник Алексанян-беженцы из Вана, из так называемой Турецкой Армении. В Тбилиси оказались они беженцами-детьми, но спустья 34 года судьба депортированных их не миновала: они были “бывшими турецкоподанными».

Արփենիկ Ալեքսանյանի ծնողները՝ Արա և Աշխեն Ալեքսանյանները ծնվել էին Արևմտյան Հայաստանում, Վան քաղաքում, և ցեղասպանությունից փրկվելով՝ հաստատվել էին Թիֆլիսում: Նրանք «նախկին թուրքահպատակներ» էին և ահա իրենց ողջ ընտանիքով, այդ թվում ԽՍՀՄ-ում ծնված զավակներով Տոմսկի մարզի աքսորավայրում դարձել էին «թուրքեր» ու հենց այդպես էլ «ընկել են» «ԽՍՀՄ քաղաքական տեռորի զոհերի ցուցակ»:

Ներկայումս հազիվ թե որևէ մեկը կարող է պատասխանել այն հարցին, թե որքան այդպիսի ընտանիք կամ անձ կար աքսորավայրերում:

Ուզբեկստան –  Ուզբեկստանի Հանրապետություն, պետություն Միջին Ասիայի կենտրոնական մասում: Հյուսիսում և հյուսիս-արևելքում սահմանակցում է Ղազախստանին, հյուսիս-արևելքում՝ Ղրղզստանին, արևմուտքում՝ Թուրքմենստանին, հարավում՝ Տաջիկստանին ու Աֆղանստանին։ Մայրաքաղաքը Տաշքենդն է։

Քուռը խառնվում ա Արաքսին – Կուր և Արաքս գետերը միանում են ներկայիս Ադրբեջանի հանրապետության Մուղանի դաշտավայրում: Խորհրդային տարիներին մինչև 1960 – 70թթ. Մուղանի դաշտավայրն օգտագործվում էր որպես շրջակա բնակավայրերի անասնապահական տնտեսությունների ձմեռանոց:

Քարահունջ – Գորիս քաղաքին շատ մոտիկ գյուղ ՀՀ Սյունիքի մարզում, Վարարակ և Քարահունջ գետերի միախառնման տեղում, Գորիս քաղաքից հարավ։ Հայաստանի հնագույն բնակավայրերից է:  Քարահունջը հայտնի է իր հեղափոխական անցյալով։ Քարահունջի շատ բնակիչներ են աշխատել Բաքվի նավթահանքերում և այնտեղից գյուղ են տեղափոխել բոլշևիկյան տրամադրությունները: Քարահունջում են ծնվել հեղափոխականներ Ե.Սևյանը, Գ.Ղազարյանը: Այստեղ տևականորեն բախվել են Հայաստանի անկախության համար պայքարող դաշնակցականները և բոլշևիկյան հեղափոխության կողմնակիցները:

Քանաքեռ – Թաղամաս Երևանի հյուսիս-արևելյան հատվածում: Հայաստանի հնագույն բնակավայրերից է:

Օրենբուրգ – Քաղաք ՌԴ-ում, Ուրալի հարավում, Օրենբուրգի մարզի վարչական կենտրոնը:  Կառուցումն սկսվել է 1743թ: 1938 – 1957թթ. քաղաքի անունը Չկալով էր:

Օմսկ – Քաղաք ՌԴ-ում, Օմսկի մարզի վարչական կենտրոնը:  Արևմտա-Սիբիրյան հարթավայրում է, Իրտիշ գետը Օմ գետին խառնվելու վայրում: 19181920թթ. եղել է հակաբոլշևիկյան Ռուսական պետության (Государства Российского (Белой России)) մայրաքաղաքը:


 [L1]Եթե օգտագործվել է Ղարս ձևը, պետք է բերի Կարս հոդվածը

 [L2]Եթե օգտագործվել է Ղափան ձևը, պետք է բերի Կապան հոդվածը

Share
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube